«Համասն» ազատ է արձակել Գիլադ Շալիթին
«Համաս» իսլամիստական շարժումը ազատ է արձակել իսրայելական բանակի կապրալ Գիլադ Շալիթին, ով 2006 թ-ից գերի էր պահվում պաղեստինցիների մոտ: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Շալիթին փոխանցել են եգիպտական կողմին, որը Պաղեստինի և Իսրայելի միջև գերիների փոխանակման հարցում հանդես գալիս է միջնորդի դերում:
Տեղեկատվության համաձայն, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Շալիթի ազատ արձակման մասին, իսրայելական կողմը պաղեստինցի ձերբակալվածներին տեղափոխող ավտոբուսներին հրահանգել է մոտենալ Պաղեստինի ինքնավար մարզի սահմանին:
Ինչպես հաղորդվում է, Կարմիր Խաչի ներկայացուցիչներն արդեն ավարտել են փոխանակման ներկայացված պաղեստինցիների տվյալները: Նշենք, Շալիթի հետ այսօր փոխանակվելու է 477 պաղեստինցի, այդ թվում 27 կին:
Հիշեցնենք, Գիլադ Շալիթին գերեվարությունից ազատելու բանակցություններն ընթանում էին մոտ 5 տարի և հաջողությամբ են պսակվել միայն վերջերս: Կապրալի դիմաց իսրայելական կողմը պատրաստակամություն էր հայտնել ազատել 1000-ից ավելի պաղեստինցու: