Լեհաստանը պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել «Նաիրիտ»-ում
Լեհական կողմը հետաքրքրված է «Նաիրիտ»-ով: Այս մասին պարզ դարձավ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի համատեղ ասուլիսում:
Նշենք, որ Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է` պատասխան այցի շրջանակներում:
Պարզաբանելով այդ հետաքրքրությունը ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին տեղեկացրեց, որ լեհական բոլոր այն ընկերությունները, որոնք մինչ օրս համագործակցել են «Նաիրիտ»-ի հետ շարունակում են իրենց հետաքրքրությունը ցուցաբերել այս իմաստով և այսօրվա դրությամբ նրանք վերլուծական աշխատանքներ են տանում` հետագայում ավելի մեծ ներդրումներ կատարելու համար. «Բացի այս, թե հայկական և թե լեհական կողմը իրենց հերթին են վերլուծություններ են իրականացնում այս կոնտեքստում: Սակայն չեմ կարծում, թե այս ամենի վերջնական արդյունքները պարզ դառնան առաջիկայում` հավանաբար, դրանք կունենանք մեկ տարվա ընթացքում, քանի որ խոսքը մեծ գումարների մասին է»,- հավելեց Ռաչինսկին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին