Arteria.am` վերլուծական հայացք մշակույթի և իրականության մասին
Այսօր մայրաքաղաքում կայացել է arteria.am կայքի շնորհանդեսը: arteria.am-ը վերլուծական, քննադատական կայք է, կազմակերպիչների խոսքերով, ակտուալ է, քանի որ այն արձագանքելու է այն ամենին, ինչ տեղի է ունենում ոչ միայն մշակութային, այլև առօրյա կյանքում:
Ինչպես իր ողջույնի խոսքում հայտնեց Եվրազիա հինադրամի տնօրեն Գևորդ Տեր-Գաբրիելյանը, դեռևս երկու տարի առաջ քննարկումներից մեկի ժամանակ, թե մտքի ազատության տեսակետից ինչ է այսօր պակասում Հայաստանին, մասնակիցներն եկել էին այն եզրահանգմանը, թե պակասում է քննադատությունը: Իսկ երբ «Հայ գրքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Մկրտիչ Մաթևոսյանը առաջարկեց ստեղծել վերլուծական կայք, Եվրազիայի համագործակցության հիմնադրամը պատրատակամությամբ դեմ գնաց նախաձեռնությանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կայքի կազմակերպիչներից մեկը, գրականագետ Սիրանուշ Դվոյանը հայտնեց, թե միևնույն երևույթի կամ հարցի նկատմամբ տարբեր հայացքների քննադատական ռեֆլեքսիայի անհրաժեշտություն է եղել, և այդ իսկ տրամաբանությամբ կայքը բաժանված է ոչ թե ավանդական բաժինների`գրականագիտություն, երաժշտագիտություն, մշակութաբանություն, այլև դասակարգված է մեթոդական սկզբունքով:
«Պատասխաններից առավել հարցերի որոշակի շրջանակը և դրանց մոտենալու մեթոդաբանություններն են սկսում դառնալ առավել հետաքրքիր, ինչու ոչ` կարևոր նաև: Դիտանկյունների փոփոխությունները, ֆիքսումների հաճախականությունն ու անկայունությունը, հռետորական բազմազանություններն իրականությունը տեսնելու ու վերարտադրելու ազատություններ ու հրճվանքներ են մի կողմից: Իսկ մյուս կողմում փոքրիկ արարքներով մեծ աշխարհի շարունակական կառուցմանը մասնակից լինելու պատասխանատվությունն է», - ասված է կայքի խմբագրական հոդվածում:
Հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը իր ողջույնի խոսքում ևս նշեց, թե նման հրատարակչության ստեղծումը, էլեկտրոնային, թե տպագիր, պահանջված է, քանի որ վաղուց էր անհրաժեշտ հասկանալ, որ «երաժշտությունը դա կամակոր կին չէ, որին դիֆիրամբներ է պետք նվիրել, այլ պետք է խոսել լրջորեն», իսկ այս կայքը հնարավորություն է ընձեռում այդ լուրջ խոսքն ասելու համար:
Պաշտոնական խոսքերից և շնորհավորանքներից հետո կայքի կոմիքսների և ծաղրանկարների բաժնի ղեկավար Լևոն Գյուլխասյանը մոտեցել էկրանին, որի վրա խոշոր պլանով ցուցադրված է եղել կայքը և սկսել է նկարել: Հարցին, թե ինչ է անում, Գյուլխասյանը պատասխանել է. «երբ էկրանը կմարի, դուք կտեսնեք, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում մեր կայքը» և առաջարկել է մասնակցել կայքի կենդանի ստեղծման աշխատանքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին