Խմբագիրները կդիմեն ՍԴ
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ այսօր մի շարք լրատվամիջոցների եւ հեռուստաընկերությունների ղեկավարներ հանդես են գալու հայտարարությամբ` կապված ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի` ՍԴ դիմելու եւ զրպարտության ու վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումը հակասահմանադրական ճանաչելու գործընթացի հետ: «Խմբագիրների կոչն ավելի շուտ ուղղված է լինելու ՍԴ-ին, այն է` մինչեւ նրա կողմից վերջնական որոշման կայացումը, միջոցներ գործադրել քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում