Հայ երկրպագուները կարող են դիմել Պլատնինին այս հասցեով` [email protected]
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը դիմել է Եվրոպայի Ֆուտբոլային Ասոցիացիաների /ՈՒԵՖԱ/ նախագահ Միշել Պլատինիին, Եվրոպայի հայ ֆուտբոլասերների անունից` խնդրանքով վերլուծել Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարների կողմից թույլ տրված սխալները, և անպայմանորեն նշանակել վերախաղարկում:
Միաժամանակ ԵՀՄՖ-ը հայտարարում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ԶԼՄՆ-ին արված հայտարարության մեջ կա մի փոքրիկ սխալ. ՈՒԵՖԱ-ի խաղերին մրցավարական բրիգադի նշանակումը կատարվում է հենց ՈՒԵՖԱ-ի և ոչ թե ՖԻՖԱ-ի կողմից: ՖԻՖԱ-ն ընդամենը լիցենզավորում է մրցավարներին` օժտելով նրանց միջազգային խաղեր վարելու իրավունք: Սակայն տարբեր խաղերին մրացավարների նշանակումը կատարվում է ֆուտբոլի տարածաշրջանային ֆեդերացիաների կողմից: Այդ իսկ պատճառով ԵՀՄՖ-ը դիմել է Միշել Պլատինիին նամակով, որտեղ ասված է. «Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած Իռլանդիա-Հայաստան «Եվրոպա 2012թ-ի» ընտրական խաղի ընթացքում Իտուրալդե Գոնսալեսի կողմից թույլ են տրվել աղաղակող սխալներ, որոնք խաղի արդյունքի վրա ունեցան որոշակի ազդեցություն: Դատավարության արդյունքները թողել են խորը բացասական տպավորություն ողջ աշխարհի հայերի վրա:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահն Եվրոպայի հայկական սփյուռքի անունից դիմում է Ձեզ պահանջով` գնահատել տվյալ խաղի դատավորական կազմի աշխատանքը և համապատասխան միջոցներ կիրառել նրանց պատժի ենթարկելու համար, ինչպես նաև նշանակել վերոհիշյալ խաղի վերախաղարկում: Ստեղծված իրավիճակի ազնիվ և ճիշտ լուծման միակ տարբերակը հանդիսանում է միայն խաղի վերախաղարկումը, և այս լուծմանը հետամուտ են ոչ միայն Հայաստանի, այլև Եվրոպայի ու հայկական համաշխարհային սփյուռքի բոլոր ներկայացուցիչները:
ՈՒԵՖԱ-ի ղեկավարության ազնիվ և սկզբունքային մոտեցումները, որոնց ականատես ենք եղել Ձեր նախագահության ողջ ընթացքում, մեծարգո պարոն Պլատինի, թողել է բարձր տպավորություն և հույս է տալիս մեզ ականատես լինելու արդարության արագ վերականգմանը:
Մենք հավատում ենք Ձեզ և անհամբեր սպասում Ձեր պատասխանին»:
«Դիմում ենք բոլոր հայ ֆուտբոլասերներին միանալու պարոն Պլատինիին ուղղված մեր նամակին և կազմակերպել ստորագրահավաք, ինչպես նաև մեր խնդրանքը հաստատող նամակ ուղղել ՈՒԵՖԱ-ի նախագահին հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected] »,-դիմում է ֆորումի ղեկավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան