Խոսրով Հարությունյանը կշարունակի համագործակցել ՀՀԿ-ի հետ
«Հրապարակի» տեղեկություններով` Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը հույս ունի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում: «Մենք համագործակցում ենք ՀՀԿ-ի հետ 1997-ից, եւ այդ համագործակցությունը չի ընդհատվելու նախընտրական փուլում: Վերջ: Այլեւս ասելիք չունեմ»,- թերթի հարցին` ընդգրկվելո՞ւ եք ՀՀԿ ցուցակում, պատասխանել է Խ. Հարությունյանը: Թերթը նաեւ նշում է, որ առավել հավանական է, որ Խ. Հարությունյանին կառաջարկեն մասնակցել մեծամասնականով, իսկ ժամանակին այդպիսով նա պարտություն է կրել Կենտրոնում` Խաչատուր Սուքիասյանից: