Քաղաքական 14:21 19/10/2011

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասի կայունության մեջ

Հայկական տնտեսության զարգացման առանձնահատկությունների ու նաև այն մասին, թե ինչպես է Հայաստանը վերաբերում Ռուսաստանի հետ համագործակցությանը, պատմում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Էքսպերտ» ամսագիր - Հայաստանն, ըստ էության, գրեթե քսան տարի ապրում է տնտեսական շրջափակման մեջ: Ինչպե՞ս է երկրին հաջողվում գոյատևել:

Սերժ Սարգսյան - Դուք ճիշտ եք` գլոբալիզացիայի և տարածաշրջանային ինտեգրացիոն ինտենսիվ գործընթացների դարաշրջանում դեպի ծով ուղղակի ելք չունեցող երկրի համար հեշտ չէ զարգանալ երկու անմիջական հարևանների հետ փակ սահմանների պայմաններում: Դա բացասաբար է ազդում ինչպես մեր երկրի տնտեսության, այնպես էլ ողջ տարածաշրջանի լիարժեք զարգացման վրա: Բաքվի ու Անկարայի համակարգված հակահայկական, հակաիրավական քաղաքականությունը չի նպաստում տարածաշրջանային ինտեգրացիային, հանգեցնում է տարածաշրջանի մասնատմանն ու խոչընդոտում է Հարավային Կովկասում ամուր խաղաղության ու կայունության հաստատմանը: Դա լրջագույնս խոչընդոտում է մեր արտադրողների մրցունակությանը: Մեր արտահանողները ստիպված են լրացուցիչ ջանքեր ու միջոցներ ներդնել շրջափակման հետ կապված վնասների փոխհատուցման ու խնդիրների լուծման համար:
Հայաստանի տնտեսությունը համապատասխան կերպով ադապտացվել է` կենտրոնանալով տեղափոխման մեծ ծախսեր չպահանջող ապրանքների արտադրության վրա. օրինակ, մշակված թանկարժեք քարերը, ոսկերչական ապրանքները, տեղեկատվական տեխնոլոգիաների մշակումները: Նույնը կարելի է ասել այն ապրանքների մասին, որոնց արտահանման դեպքում գնային մարժան բավականին բարձր է օրինակ, պղինձն ու մոլիբդենը: Տնտեսական աճին հատկապես նպաստել են չարտահանվող ոլորտները, այդ թվում շինարարությունն ու ծառայությունների ոլորտը: Ոչ քիչ կարևորություն ունի զբոսաշրջությունը. տարեցտարի աճում է օտարերկրյա այն զբոսաշրջիկների քանակը, ովքեր ցանկանում են այցելել քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկիրն ու դիտել բիբլիական Արարատը: Հայաստանում ինտենսիվ զարգանում են զբոսաշրջային ժամանակակից ենթակառուցվածքները:
Ներդրումների ներգրավման հարցում քիչ դեր չունի հայկական սփյուռքը: Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ադրբեջանա-թուրքական շրջափակմամբ հետապնդվող նպատակները ոչ միայն չիրականացան, այլև երբեք չեն էլ իրականանալու:

«Էքսպերտ» ամսագիր - Ինչպե՞ս երկիրը հաղթահարեց ճգնաժամը: Արդյոք վերականգնվե՞լ է տնտեսական աճը:

Սերժ Սարգսյան - 2008-2009 թվականները փորձություն էին բոլոր երկրների տնտեսությունների համար՝ անկախ նրանց զարգացվածության աստիճանից: Հայաստանը տնտեսական առաջին ալիքին կարողացավ դիմակայել արդյունավետ ֆինանսական հսկողության և տնտեսության ֆինանսական հատվածում, այսպես կոչված, «տաք փողերի» բացակայության շնորհիվ: Բայցևայնպես Հայաստանին, ինչպես և շատ երկրների, չհաջողվեց խուսափել տնտեսական ճգնաժամի ազդեցությունից: Նախորդող տարիների ՀՆԱ կայուն աճի ֆոնին 2009 թվականին տնտեսական անկում գրանցվեց: Դա հիմնականում պայմանավորված էր արտաքին ֆինանսական հոսքերի ու ներդրումների կրճատմամբ:
Հայաստանի կառավարությունը օպերատիվ կերպով մի շարք գործողություններ իրականացրեց: Իրավիճակը կարգավորելու նպատակով հակաճգնաժամային քաղաքականության փաթեթում ներկայացվեցին գլխավորապես չորս ուղղություն: Առաջին հերթին, դա արդյունավետ դրամա-վարկային և ֆիսկալ քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության վերականգնումն էր, իրական հատվածի ուղղակի օժանդակությունը՝ արտահանման և նորարարական ներուժ ունեցող ընկերություններին սատարելու միջոցով, սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացումն ու հաղորդակցությունների, հիդրոէներգետիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը:
Այսօր մենք կարող ենք ասել, որ ճգնաժամի այդ փուլը հաղթահարված է: Տնտեսության շատ ճյուղերում դրական դինամիկա է նկատվում: Մենք շարունակում ենք իրականացնել բարեփոխումներ ու ծրագրեր՝ ուղղված առավել արդյունավետ տնտեսական համակարգի ձևավորմանը, որն ունակ կլինի հետճգնաժամային մարտահրավերներին համարժեք արձագանքել:

«Էքսպերտ» ամսագիր - Հայաստանի համար այսօր տնտեսության ո՞ր ճյուղերն են հիմնական: Ինչպիսի՞ն է երկրի տնտեսական ներուժը:

Սերժ Սարգսյան - Ժամանակակից ու մրցունակ տնտեսություն զարգացնելու մեր քաղաքականությունը հիմնված է արտադրական ներուժի արդիականացման, գործարար միջավայրի հետևողական բարելավման, արտաքին առևտրի ընդլայնման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծման, գիտական ներուժի վերարտադրման վրա: Մեծ ուշադրություն է հատկացվում վերամշակող արդյունաբերությանը: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում ներդրումներ ներգրավելու և արտահանումը խթանելու ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում, այդ թվում` հարկային արտոնությունների տեսքով, այն ընկերություններին, որոնք նորարարական ներուժ ունեն, օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ: Նոր ռազմավարության շրջանակներում պետությունն օժանդակում է այն ընկերությունների մրցունակության բարձրացմանը, որոնք աշխատում են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, թանկարժեք քարերի մշակման ոլորտներում: Մենք հետևողականորեն աշխատում ենք ծառայությունների ոլորտի զարգացման վրա: Անշուշտ, մեզ համար կարևորագույն նպատակ է եղել և մնում մարդկային կապիտալի զարգացումը, ինչն էլ և հանդիսանում է երկրի երկարաժամկետ զարգացմանը հիմքը:

«Էքսպերտ» ամսագիր - Ինչպիսի՞ն է այսօր հայ-ռուսական տնտեսական համագործակցության մասշտաբը:

Սերժ Սարգսյան - Ռուսաստանի հետ Հայաստանին կապում է ռազմավարական սերտ գործընկերությունը, այդ թվում` տնտեսական ոլորտում: Այսօրվա դրությամբ ստորագրվել են 80 միջպետական համաձայնագրեր ու պայմանագրեր: Մենք արդյունավետ համագործակցում ենք բազմակողմ ձևաչափերով, մասնավորապես` Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում: Մենք մի շարք համատեղ խոշոր նախագծեր ենք իրականացնում էներգետիկայի, տրանսպորտի ու հեռահաղորդակցության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում: Ռուսաստանը Հայաստանի կարևոր առևտրային ու ներդրումային գործընկերն է: Փաստերն ինքնին խոսուն են. Հայաստանում գործում են ռուսական կապիտալի մասնակցությամբ մոտ 1500 ընկերություններ, տարեկան ներդրումների ողջ ծավալի մեկ երրորդը բաժին է հասնում Ռուսաստանի Դաշնությանը: Երկու երկրների առևտրային հարաբերությունները նույնպես պետք է գնահատել կայուն զարգացող: Նախորդ տարի մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է գրեթե 1 մլրդ դոլար:
Սրանով, իհարկե, փոխադարձ շահավետ գործընկերության հնարավորությունները չեն սպառվում: Համագործակցության ներուժը շատ ավելի լայն է, և ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում դրա լիարժեք օգտագործման համար:

«Էքսպերտ» ամսագիր - Այսօր Հայաստանի տնտեսության առաջ ինպիսի՞ հիմնական խնդիրներ են կանգնած:

Սերժ Սարգսյան - Տնտեսության հետագա դիվերսիֆիկացումը թիվ մեկ խնդիրն է, քանի որ այն կօգնի մեզ նվազագույնի հասցնել արտաքին տատանումների հետ կապված մեր խոցելիությունը: Հատուկ ուշադրություն ենք դարձնում այն հարցերին, որոնք ամրապնդում ու զարգացնում են պետական ու մասնավոր ոլորտների միջև համագործակցության գործուն մեխանիզմները: Դա կնպաստի երկրում տնտեսական ակտիվությանը, խոշորամասշտաբ նախագծերի իրականացմանը և պետության կողմից մասնավոր հատվածին արդյունավետ ծառայությունների մատուցմանը:

«Էքսպերտ» ամսագիր - Շատերն ասում են, որ հայկական տնտեսությունը խիստ մոնոպոլիզացված է: Այս հիմնախնդիրը գիտակցվո՞ւմ է պետության կողմից, և արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են մենաշնորհների դեմ պայքարելու համար:

Սերժ Սարգսյան - Նոր սուբյեկտների շուկա մուտք գործելու համար բարենպաստ պայմանների ձևավորումն ու բոլորի համար խաղի հավասար կանոնների ապահովումը մեր տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններն են: Նոր գաղափարների զարգացման և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման փորձերը մշտապես գործնական աջակցություն են ստանում պետության կողմից: Ունենալով սահմանափակ ներքին շուկա` պետությունը որդեգրել է արտահանումը խթանելու ուղին՝ ամեն կերպ օժանդակելով նորարարական նախաձեռնություններին: Ազատ մրցակցային միջավայրի կայացումը այդ նպատակին հասնելու կարևորագույն մեխանիզմներից մեկն է: Ձեռքբերումներից բացի առկա են նաև խնդիրեր, որոնց լուծման համար մի շարք համակարգային բարեփոխումներ են իրականացվում, մասնավորապես պետք է ընդգծեմ, որ բավականին արդյունավետ գործում է Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովը, և այդ ինստիտուտին մենք ամեն կերպ կսատարեք ու կուժեղացնենք այն:

«Էքսպերտ» ամսագիր - Որոշ փորձագետներ գտնում են, որ Հայաստանը լուրջ տնտեսական օգուտներ կքաղի Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում: Ըստ Ձեզ, այդ օգուտները որքանո՞վ մեծ կլինեն:

Սերժ Սարգսյան - Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի կարելի գնահատել բացառապես երկկողմ տնտեսական կամ քաղաքական հարաբերությունների կոնտեքստում: Ողջամիտ ու ռացիոնալ չէ 21-րդ դարում հարևան երկրի հետ վաղուց արդեն իր դարն ապրած երկաթյա վարագույրի սկզբունքով փակ սահման ունենալ: Այդպիսի դիրքորոշում ունի նաև ողջ միջազգային հանրությունը, որը մեծ եռանդով ընդունեց կարգավորման մեր նախաձեռնությունը: Բայց, ցավոք սրտի, Թուրքիայի ղեկավարությունը ընդունակ չեղավ անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել ու գործընթացը տրամաբանական ավարտին հասցնել:
Ակնհայտ է, որ դրական արդյունքի դեպքում երկու կողմերն էլ շահելու էին: Բայց դա առաջին հերթին նպաստելու էր ավելի զարգացած, դինամիկ ռեգիոնալ տարածության ստեղծմանը:

«Էքսպերտ» ամսագիր - Մի շարք ընդդիմադիր պատգամավորներ բացեիբաց ասում են, որ Ռուսաստանը պետք է հեռանա Հայաստանից` մասնավորապես, և Հարավային Կովկասից` ընդհանրապես: Ո՞ւմ շահերից է բխում նման քայլը:

Սերժ Սարգսյան - Սկսեմ նրանից, որ հայ հանրության մեջ ռուսատյաց քննարկումները երբևէ ժողովրդականություն և ազդեցություն չեն ունեցել: Շատ հնարավոր է, որ նման մարդիկ այդկերպ փորձում են ուշադրություն հրավիրվել իրենց վրա: Մի քանի մարգինալ, էպատաժային գործիչների հայտարարությունները եղանակ չեն ստեղծում: Ավելին, իմ կարծիքով, հայ հանրության լայն շրջանակներում` անկախ քաղաքական հայացքներից, առկա է փոխհամաձայնություն` հօգուտ Ռուսաստանի հետ դաշնակցային փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը:

«Էքսպերտ» ամսագիր - Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հետ հարաբերութունները և նրա քաղաքականությունը տարածաշրջանում:

Սերժ Սարգսյան - Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնությունը կարևորագույն դերակատարություն ունի. այն լուրջ ջանքեր է գործադրում այստեղ խաղաղության ու բարեկեցության հաստատման ուղղությամբ: Ռուսաստանի նախագահին ես շնորհակալ եմ այն բանի համար, որ նա անձամբ է ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործընթացում: Ժամանակին՝ 1994 թվականին, ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունը նույնպես հնարավոր դարձավ հենց ռուսական միջնորդության շնորհիվ:
Իսկ ընդհանուր առմամբ, մենք համարում ենք, որ Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման մեջ: Որպես ՀԱՊԿ գծով դաշնակիցներ` մենք պարբերաբար խորհրդակցում ենք ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության հարցերով: Երկկողմ մակարդակում մենք սերտ համագործակցում ենք` մեր երկրների զինված ուժերի փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նախորդ տարի ստորագրվեց արձանագրություն, որով երկարաձգվեց Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետն ու ընդլայնվեց նրա ռազմավարական պատասխանատվության շրջանակը:

«Էքսպերտ» ամսագիր - Հայաստանում ռուսերենին տիրապետողները գնալով քչանում են: Այս հարցին ուշադրություն դարձվո՞ւմ է:

Սերժ Սարգսյան - Մենք բարձր ենք գնահատում մեր հումանիտար կապերը. համատեղ մշակութային, կրթական, գիտական նախագծերը գտնվում են երկու կառավարությունների ուշադրության կենտրոնում: Մենք նշանակալից ջանքեր ենք ներդնում մեր երկրների երիտասարդության միջև կապերի ընդլայնման համար: Այս իմաստով էական դեր ունեն ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհուրդն ու հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Ինչ վերաբերվում է լեզուների իմացությանը, ապա Հայաստանում դրան առանձնակի հարգանքով են վերաբերում: Մենք, հավանաբար, միակ երկիրն ենք աշխարհում, որտեղ դեռևս միջին դարերից սկսած ամեն տարի Թարգմանչաց տոն է նշվում: Չէ՞որ լեզուների իմացությունը թույլ է տալիս այլ կերպ տեսնել ու ճանաչել աշխարհը, հասկանալ այլոց տեսակետները: Ավանդաբար ռուսերենը մեզ համար եղել է պատուհան դեպի աշխարհը, որի միջոցով մենք շփվել ենք ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս երկրների ու մշակույթների հետ: Հուսով եմ և հավատացած, որ այդ հարստությունը մենք երբեք չենք կորցնի: Ընդհանրապես ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է գերազանց տիրապետի իր մայրենի լեզվին և ևս երկու օտար լեզուների: Հայկական դպրոցներում լեզուների դասավանդման հիմքում այս տրամաբանությունն է ընկած, իսկ ռուսերենին ու ռուս գրականությանը հատուկ ուշադրություն է դարձվում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}