ՀՀ նախագահ. Պետությունը որդեգրել է արտահանումը խթանելու ուղին
«Նոր սուբյեկտների շուկա մուտք գործելու համար բարենպաստ պայմանների ձևավորումն ու բոլորի համար խաղի հավասար կանոնների ապահովումը մեր տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններն են»,- անդրադառնալով այն հարցին, թե՝ «Շատերն ասում են, որ հայկական տնտեսությունը խիստ մոնոպոլիզացված է: Այս հիմնախնդիրը գիտակցվո՞ւմ է պետության կողմից, և արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են մենաշնորհների դեմ պայքարելու համար»՝ «Էքսպերտ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ասել է, որ նոր սուբյեկտների շուկա մուտք գործելու համար բարենպաստ պայմանների ձևավորումն ու բոլորի համար խաղի հավասար կանոնների ապահովումը մեր տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններն են:
«Նոր գաղափարների զարգացման և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման փորձերը մշտապես գործնական աջակցություն են ստանում պետության կողմից: Ունենալով սահմանափակ ներքին շուկա` պետությունը որդեգրել է արտահանումը խթանելու ուղին՝ ամեն կերպ օժանդակելով նորարարական նախաձեռնություններին: Ազատ մրցակցային միջավայրի կայացումը այդ նպատակին հասնելու կարևորագույն մեխանիզմներից մեկն է:
Ձեռքբերումներից բացի առկա են նաև խնդիրեր, որոնց լուծման համար մի շարք համակարգային բարեփոխումներ են իրականացվում, մասնավորապես պետք է ընդգծեմ, որ բավականին արդյունավետ գործում է Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովը, և այդ ինստիտուտին մենք ամեն կերպ կսատարեք ու կուժեղացնենք այն»,- ընդգծել է նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին