Թեհրանի համալսարանում կբացվի հայագիտության ամբիոն
Երևանի պետական համալսարանի և Թեհրանի համալսարանի ռեկտորների միջև կայացած հանդիպման արդյունքում որոշում է կայացվել Թեհրանի համալսարանում բացել հայագիտության, իսկ ԵՊՀ-ում` իսլամագիտության ամբիոն:
Այդ մասին նշված է Թեհրանի համալսարանի պաշտոնական կայքում:
Ըստ տեղեկատվության` Թեհրանի համալսարանի ռեկտոր Ֆարհադ Ռահբարը, ընդունելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Գիրգոր Առաքելյանին, ողջունել է հայկական կողմի առաջարկները և հույս հայտնել, որ գիտության տարբեր ոլորտներում Երևանի և Թեհրանի համալսարանների միջև համագործակցություն կծավալվի:
ԵՊՀ ռեկտորի գլխավորած պատվիրակության կազմում են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, երկաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին