Ադրբեջանի Ղազախի շրջանի մանկավարժական համալսարանը վերածվել է կաշառակերության օջախի
Երեկ Tia.az պարբերականին են դիմել Ղազախի շրջանի մի քանի բնակիչներ, որոնք բողոքել էին Ղազախի մանկավարժական համալսարանի գործունեությունից:
«Ինստիտուտի ռեկտոր Իսա Վեյիսովը կրթական օջախը վերածել է շուկայի: Այնտեղ ընդունվելու համար պետք է ոչ թե խելք, այլ փող: Շատերը ընդունվում են այդ համալսարանը ցածր բալեր հավաքելու պատճառով: Այդ պատճառով տեղի է ունենում անգրագետ կադրերի աճեցում, որոնք հետագայում պետք է դասավանդեն դպրոցներում: Իսկ իրենքց ուժերով քննությունները ստացող ուսանողներին մատների վրա կարելի է հաշվել»:
Բողոքողները նշում են, որ շատ քննարկումներ են տեղի ունեցել Ղազախում, սակայն այդ խնդիրն այդպես էլ չի լուծվել: Պարզվում է, որ Իսա Վեյիսովի որդին շրջանի ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնյա է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին