Apress.am. Երևանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին
Հայկական վեբ-տիրույթում հոկտեմբերին գործարկվել է www.apress.am կայքը, որի նպատակն է մեկ միասնական բազայում հավաքել մշակույթի և զվարճանքների ոլորտի ողջ տեղեկատվությունը և այն դարձնել բոլորին հասանելի և օգտակար:
Կայքը հայերեն լեզվով է: Ամբողջական ինֆորմացիայի մուտքագրումից հետո նախատեսվում է կայքը հասանելի դարձնել անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Կայքի առանցքային բաժինը իրադարձությունների էջն է, որտեղ ինտերնետ-օգտագործողները հնարավորություն ունեն գտնել Երևանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն (ներկայացումներ, համերգներ, ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, կինոցուցադրություններ, դասախոսություններ, փառատոներ և այլն), ինչպես նաև քաղաքի այն բոլոր վայրերի և կազմակերպությունների հասցեները, որոնք որևէ կերպ առնչվում են իրադարձություններին: Մինչև 2012 թվականի երկրորդ կայքը նպատակադրվել է բազայում ներառել Հայաստանի և Արցախի բոլոր վայրերը, կազմակերպությունները ու մշտապես տեղարդել նաև մարզերի և Արցախի իրադարձությունները:
Կայքում այս պահին ստեղծվել է երևանյան թատրոնների և թատերախմբերի բեմադրությունների բազա, որտեղ առաջին անգամ փորձ է արվում միասնական համակարգում հավաքել բոլոր բեմադրությունները: Կայքի հիմնադիրների կարծիքով, նման ընդգրկուն բազայի առկայությունը կարող է նպաստել թատրոններին և թատերախմբերին` մարդկանց ուշադրությունը նրանց բեմադրությունների վրա սևեռելու համար: Նման գործելակերպով ստեղծվել է նաև ֆիլմերի, երաժշտական ալբոմների, գրքերի բազաներ: Ֆիլմերի բազայում առաջնահերթությունը այս պահին տրվել է այն ֆիլմերին, որոնք ցուցադրվում են կինոթատրոններում և կինոցուցադրությունների մյուս վայրերում: Առաջիկայում բազայում կավելացվեն նաև հայկական արտադրության բոլոր ժամանակների ֆիլմերը:
Կայքում ստեղծված է նաև վայրերի, կազմակերպությունների և մարդկանց բազա, որտեղ անընդհատ կատարվում են թարմացումներ: Կայքում ներդրված է նաև հայերեն լեզվով ինտերակտիվ քարտեզ, որտեղ նշված են բոլոր վայրերի տեղադրությունները:
Նախաձեռնությունը սկսելու առիթ է հանդիսացել նմանատիպ բովանդակությամբ կայքերի բացակայությունը, ինչպես նաև ինտերնետ-օգտագործողների և Հայաստան ժամանող զբոսաշրջիկների և նրանց սպասարկող տուրօպերատորների շրջանում նման վեբ-ռեսուրսների պահանջարկը:
Կայքը փորձելու է տալ այն ինֆորմացիան, ինչը վերջին տարիներին չեն կարողանում անել պետական և տարաբնույթ ֆինանսավորմամբ ստեղծված բազմաթիվ կայքեր և ծրագրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է