Նախիջևանի խանն ու նրա ենթակաները հայտնվել են ԵՄ սև ցուցակում
«Ազադլիգ»-ին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 10-ին Իրանում մարդու իրավունքների խախտման մեջ անմիջական դեր ունեցած այդ երկրի 29 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ժամանակ, որով արգելվել է այդ մարդկանց մուտքը Եվրամիության տարածք և սառեցվել նրանց բոլոր բանկային հաշիվները` եվրոպական երկրներում: Նշվում է, որ ԵՄ-ը քննարկել է Ադրբեջանում նրանց «կոլեգաների» հարցը ևս:
Սակայն ԵՄ-ն Ադրբեջանի վերին օղակներում ներկայացված իշխող ընտանիքին և մի շարք նախարարների «սև ցուցակում» չի ընդգրկել միայն այն պատճառով, որ Նաբուկո-ի հետ կապված` հնարավոր է մի քանի պետպաշտոնյաներ հրավիրվեն Եվրոպա:
Թերթին հայտնի է դարձել, որ ԵՄ-ն միահամուռ կերպով որոշել է պատժամիջոցներ սահմանել Նախիջևանի ինքնավար հանրապետության 4 պաշտոնյաների նկատմամբ: Խոսքը իրեն խան հռչակած` Նախիջևանի ԻՀ գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի, նրա եղբոր` Մահեռամ Թալիբովի, ԻՀ ազգային անվտանգության նախարար Վալի Մեմմեդովի և ներքին գործերի նախարար Ահմեդ Ահմեդովի մասին է:
Նշենք, որ Նախիջևանի 300-ից ավելի մտավորականներ անցյալ ամիս անցկացրած հավաքում ԵՄ-ին և մի շարք միջազգային կազմակերպությունների հղած դիմումում պահանջել են պատժամիջոցներ սահմանել հիշյալ անձանց նկատմամբ: