Ադրբեջանը թքած ունի անվտանգության միջազգային երաշխիքների վրա
Անդրադառնալով ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ Ադրբեջանի մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովայի հայտարարությանն առ այն, թե Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայ համայնքների միջև պետք է հանդիպում կազմակերպել` «Голос Армении»-ն գրում է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանն ակտիվորեն սկսել է տարածել Լեռնային Ղարաբաղի «երկհամայնքայնության» գաղափարը:
Թերթը նշում է, որ քարոզչական նպատակներից ելնելով` ադրբեջանի քաղաքական գործիչները սկսել են տարբեր միջազգային ամբիոններից հայտարարել, թե իբր համարում են ԼՂ-ում բնակվող հայերին իրենց քաղաքացիները:
Այս կապակցությամբ հոդվածագիրը նշում է, որ պետությունը երբեք չի զբաղվում իր սեփական քաղաքացիների բնաջնջումով և մեջբերում համացանցում հրապարակված ադրբեջանական քարոզչամեքենային ակտիվ գործիչներից Վուգար Սեիդովի նամակներից մի հատված, ուր Սեիդովը մանրամասնորեն նկարագրում է, թե ինչ կլինի, եթե Լեռնային Ղարաբաղը կրկին հայտնվի Ադրբեջանի կազմում. «…Երբ գաղթական ադրբեջանցիները կրկին վերադառնան Լեռնային Ղարաբաղ, այնտեղի հայերին ոչինիչ չի մնա, քան վաճառել սեփական տները և հեռանալ, որովհետև նույնիսկ այդ ոչինչ չարժեցող «անվտանգության միջազգային երաշխիքը», որի վրա ադրբեջանցիները թքած ունեն, չի փրկի նրանց…»: Հոդվածագիրը նշում է, որ մի բան ադրբեջանցիներն իսկապես փայլուն են իրագործում. դա հարմար պահի հայերի ջարդի կազմակերպումն է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում