Ռ. Մեհմանփարասթը հերքել է Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերը
Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքել է Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուի հայտարարության ճշմարտացիությունն առ այն, որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգ տեղակայելու վերաբերյալ Իրանի և Թուրքիայի միջև համաձայնություն է ձեռք բերված: Այդ մասին հաղորդում է «IRNA» իրանական գործակալությունը:
Ռ. Մեհմանփարասթը նշել է. «Այդ հարցի հետ կապված Իրանի դիրքորոշումը շատ հստակ է, և մենք թուրք գործընկերների հետ շարունակական կերպով քննարկում ենք այդ խնդիրը»:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մ. Ահմադինեժադը քննադատել էր Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՊՀ տեղակայելու վերաբերյալ թուրքական իշխանությունների որոշումը՝ նշելով, որ դա արվում է Իսրայելին պաշտպանելու նպատակով: