ՄԱԿ-ը մեղադրում է Իրանին
ՄԱԿ-ը Իրանին մեղադրել է մահապատիժների թվի ավելացման մեջ: Ինչպես հաղորդում է Utro.ru-ն` միայն այս տարվա ընթացքում Իրանում իրականացվել է ավելի քանի 200 մահապատիժ: Բացի այս, կազմակերպության փորձագետները իրենց զեկույցում Իրանին մեղադրում են նաև մարդու իրավունքների ոտնահարման բազմապիսի օրինակներում:
Լուրջ քննադատության են արժանացել նաև այս երկրում քաղաքական դրդապատճառներով դատական հետապնդումները: Զեկույցի հեղինակները մեղադրում են իրանական իշխանություններին, որ վերջիններս դատական ատյանները օգտագործում են հատկապես ընդդիմադիրների վրա ճնշումներ գործադրելու նպատակով, ինչպես նաև ճնշելու կրոնական և էթնիկ փոքրամասնություններին: