Կոլեգիայի նիստ ԿԳՆ-ում. Զեկուցել է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրվել է ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվել և հավանություն է տրվել օրակարգային հիմնական հարցին` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկը:
Ըստ ԿԳՆ պաշտոնական կայքի, հարցի մասին զեկուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը: Կոլեգիայի նիստին մասնակցել են նաև ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում կարևորվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությունը սովորական հանրակրթական դպրոցներում կազմակերպելու խնդիրը: Կոլեգիայի անդամներն ընդգծել են, որ վերջերս հաստատված հանրակրթության չափորոշիչը այդպիսի հնարավորություն ընձեռում է: Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը սահմանափակ կարողությամբ երեխաներին հասարակական կյանքում լիարժեք ներգրավելու և նրանց հասարակության լիարժեք անդամ զգալու հնարավորության ընձեռումն է:
Հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված դիտողություններն ու առաջարկները` օրենսդրական փոփոխությունը կլրամշակվի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից սահմանված կարգով կներկայացնի կառավարության հաստատմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին