Ուսուցիչները կտրվել են քննությունից
«Առավոտը» հիշեցնում է, որ օգոստոսի 25-ին Իջևանի ավագ դպրոցում ուսուցիչների թափուր տեղի համար մրցույթում մասնակից 19 հավակնորդ-ուսուցչից ընտրվել էր միայն մեկը` հայոց լեզվի և գրականության մասնագետ, մնացած առարկաների մասնագետները չէին կարողացել հանձնել քննությունը:
«Կայացել է երկրորդ մրցույթը պատմության, անգլերենի և մաթեմատիկայի ուսուցիչների մեկական թափուր տեղի համար: Այս անգամ պատմության ուսուցչի թափուր տեղի համար դիմել է 15 հոգի, մրցույթին մասնակցել է 11-ը և միայն մեկն է հաղթահարել քննական արգելքը, ճիշտ պատասխանել առաջադրված 40 հարցից 32-ին` հարցերի 80 տոկոսին: Նա հաջողությամբ է հանձել նաև բանավոր քննությունը:
Անգլերենի և մաթեմատիկայի ուսուցիչների մեկական թափուր տեղերի համար դիմել և քննությանը մասնակցել է 4-ական թեկնածու: Անգլերենի քննության 4 մասնակիցներից 2-ն են հաջողել դրական արդյունք ստանալ, իսկ ահա մաթեմատիկայի 4 հավակնորդներից և ոչ մեկը, ինչպես և առաջին մրցույթի ժամանակ, չի կարողացել հանձնել գրավոր քննությունը»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին