Մրցույթ. 1-ին և 2-րդ տեղերում հաղթող չկա, 3-րդում` չորս հոգի
Այսօր ԳԱԱ-ում, «Կրթության, գիտության և առողջապահության զարգացում» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, հայկական ծագում ունեցող հայտնի ռուսաստանցի գործարար Հրանտ Պողոսյանը երիտասարդ գիտնականներին հանձնել է «Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցանակները: Մրացանակը սահմանված է «Կրթության, գիտության և առողջապահության զարգացում» բարեգործական հիմնադրամի կողմից:
«Գաղափարից դեպի բիզնես» անվանակարգով մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների նորարարական, գիտական այն աշխատանքները, որոնք առևտրայնացման հնարավորություն ունեն:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ, մրցույթին ներկայացվել է ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտների 28 աշխատանք: Մրցութային հանձնաժողովը որոշել է առաջին և երկրորդ մրցանակը ոչ ոքի չշնորհել: Երրորդ մրցանակի արժանացել են 4 աշխատանքների հեղինակներ`
• Արմինե Գեոլչանյանը «Նոր սերնդի օպտիկապես ակտիվ ոչ-սպիտակուցային ամինաթթուների արտադրության բարձր էֆեկտիվության ունիվերսալ տեխնոլոգիա և դրանց առևտրայնացման ուղիները» (ԵՊՀ Դեղագործական քիմիայի ամբիոն) աշխատանքի համար
• Արսեն Առաքելյանը, Արեն Խոյեցյանը` «Շիզոֆրենիայի մոլեկուլային ախտորոշման թեստ-համակարգ «Gel-2» ծրագրային փաթեթով» (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) աշխատանքի համար
• Աննա Պետրոսյանը` «Ալյումինե հակաֆրիկցիոն խառնուրդների ստացման տեխնոլոգիայի մշակում և դրանց կառուցվածքի ու հատկությունների ձևավորում» (ՀՊՃՀ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն) աշխատանքի համար
• Գևորգ Վարդանյանը, Արթուր Հովսեփյանը «Մակերևույթի գերբարձր հաճախականության մոտդաշտային կարգավորմամբ կոնտակտների նստեցման լազերային տեխնոլոգիա» (ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ) աշխատանքի համար:
Մրցանակային ֆոնդը կազմել է 6 միլիոն դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին