Ռումինական դեղի շրջանառությունը Հայաստանում արգելվել է
ՀՀ առողջապահության նախարարությունը դադարեցրել է ռումինական արտադրության դեղամիջոցներից մեկի գրանցումը և շրջանառությունը Հայաստանում:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշման 30-րդ կետի ա) ենթակետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 30-ին կայացած հերթական նիստի թիվ 9-2/11 եզրակացությունը, ինչպես նաև Rompharm Company S.R.L ընկերության 23.09.2011թ. գրությունը ` ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1993-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Ռումինիայի արտադրության «Clavomed powder for suspension 312.5mg/5ml և Clavomed powder for suspension 156,25mg/5mlե դեղի գրանցումը և շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում»,-հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան