Երևանում բացվել է իրանական ապրանքների ցուցահանդես
Երևանում բացվել է իրանական ապրանքների ցուցահանդես, որին ներկա են եղել Իրանի Մարքազի նահանգի նահանգապետ Շաաբանի Ֆարդը, Արևմտյան Ազարբայջանի նահանգապետի տեղակալն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արմեն Մովսիսյանը:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությանը:
Ըստ տեղեկատվության` Արմեն Մովսիսյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի ղեկավարների կամքը հստակ է, այն է` բոլոր ոլորտներում զարգացնել երկկողմ համագործակցությունը:
Նախարարի գնահատմամբ` նախորդ տարի երկու երկրների միջև առկա ապրանքաշրջանառության ծավալներն աճել են 40 տոկոսով և նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը նպաստում է երկկողմ տնտեսական աճի ավելացմանը:
Ցուցահանդեսին ներկայացված են 42 ընկերություն, Իրանի 9 նահանգներից:
Հիշեցնենք, որ Մարքազիի նահանգապետ Շաաբանի Ֆարդն օրերս Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ հանդիպման ժամանակ ցանկություն էր հայտնել, որպեսզի գյուղատնտեսության, արտադրության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունն ավելի խորանա և ամրապնդվի:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին