Արմեն Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը կմասնակցեն Տոկիոյում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին
Հայաստանի ձյուդոյի հավաքականի ընդգծված առաջատարներ Արմեն Նազարյանը և Հովհաննես Դավթյանը նոյեմբերի 1-10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Իսպանիայի Մալագա քաղաքում: Այնուհետև նրանք կմեկնեն Ճապոնիա և Տոկիոյում 20 օր կմարզվեն տեղի վարպետների հետ, ապա կմասնակցեն դեկտեմբերի 9-ին մեկնարկելիք «Մեծ սաղավարտի» վերջին փուլին, որն օլիմպիական վարկանշային միավորներ կշնորհի աչքի ընկածներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին