Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն
Հոկտեմբերի 18-ից Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն: Ս.թ. հոկտեմբերի 3-ից պրն Սարոյանը ընտրվել է որպես Գլխավոր տնօրենի պաշտոնակատար ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Խորհրդի կողմից, իսկ հոկտեմբերի 18-ին իր թեկնածությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:
Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Կոնստանտին Սարոյանը նոր սերնդի առաջադեմ մասնագետներից է, փորձառու` բանկային կառավարման և տեխնոլոգիաների մշակման ու հայաստանյան շուկայում դրանց ներդրման գործում: Պարոն Սարոյանը իր կարյերան սկսել է 1999 թ-ից: 2001-2002թթ. եղել է Հաշվարկաքլիրինգային խմբի ղեկավար Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում: 2002թ.-ից ղեկավարել է մարքետինգի, ստրատեգիական պլանավորման բաժինները մի շարք ՀՀ բանկերում:
2004-2011թթ. պարոն Սարոյանը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում: Հանդիսացել է Բանկի ներքին աուդիտի ղեկավար, Տնօրինության անդամ և ղեկավարել է տարբեր մի շարք ուղղություններ՝ ներառյալ մարքեթինգի, հասարակության հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման, ռազմավարական պլանավորման, բիզնեսի զարգացման:
Պարոն Սարոյանը նաև մասնակցել է միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում և աշխատանքային խմբերում, որպես կապիտալի շուկայի զարգացման փորձագետ:
Պարոն Սարոյանը ավարտել է Երևանի պետական համալսարանը, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում, մասնակցել է բազմաթիվ սեմինարների և վերապատրաստումների Հայաստանում և արտերկրում: Նա դասավանդել է մի շարք համալսարաններում, ներկայումս դասավանդում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարան» Հիմնադրամում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա