«ԱրմենՏել»-ն առաջարկում է «Ստատիկ IP-հասցե» ծառայությունը Hi-Line բաժանորդների համար
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է«Ստատիկ IP-հասցե» ծառայության գործարկման մասին: Այն նախատեսված է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների (բացառությամբ “Մեգա+” ՍՓ) բաժանորդ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: «Ստատիկ IP-հասցե» ծառայությունն ապահովում է համակարգչի մշտական էլեկտրոնային հասցե, որը չի փոխվում համակարգի վերաբեռնավորման կամ ինտերնետին վերամիացման դեպքում: Ընկերությունից մանրամասնում են, որ այն կտրամադրվի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդներին գրավոր դիմումի հիման վրա: Ծառայության ակտիվացումն անվճար է, իսկ ամսեկան բաժանորդավճարը կազմում է 500 դրամ:
«Ծառայությունը հատկապես հարմար է այն բաժանորդներին, ում անհրաժեշտ է առանց դժվարության ապահովել իրենց համակարգչի հեռահար հասանելիությունը, կիրառել մասնագիտացված ծառայություններ կամ խաղեր, որոնք պահանջում են ստատիկ IP-հասցեներ: Այն հնարավորություն կընձեռի մեր բաժանորդներին առավելագույն արդյունավետությամբ և հարմարավետությամբ օգտվել Ինտերնետից տանը կամ աշխատանքի վայրում», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ բաժանորդային վարձ չի գանձվում իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներից, որոնք օգտվում են 1024 կբիթ/վ և ավելի բարձր արագությանբ անսահմանափակ սակագնային փաթեթներից:
Ստատիկ IP-հասցեն` համակարգչի ունիվերսալ մշտական IP-հասցե է, որը չի փոխվում կապի յուրաքանչյուր նոր սեանսի ժամանակ: Ստատիկ IP-հասցեն թույլ է տալիս բաժանորդին կազմակերպել համակարգչային տարբեր ծառայություններ, մասնավորապես, տեղեկատվության ուղիղ հասցեագրում հատկացված ստատիկ IP-հասցեին, վիրտուալ WEB-սերվերների կազմակերպում տնային կամ գրասենյակային համակարգչում առանց դոմեյնների օգտագործման և գրանցման, Ինտերնետի միջոցով հեռահար մուտքի հնարավորությամբ կորպորատիվ ցանցերի կազմակերպում և այլն:
«Ստատիկ IP-հասցե» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին