ԱԺ որակն ազդում է լոբբիստական գործունեության վրա եւս. ինչո՞վ են զբաղված պատգամավորները
«Առավոտի» հետ զրույցում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի որևէ իշխանություն չի փորձել առավել համակարգված աշխատել լոբբիստական կազմակերպությունների հետ և համատեղ օրակարգ ձևավորել` հեգնել է. «Պարապությունից չէ, որ խոսում ենք պառլամենտի որակի մասին։ Ո՞վ պիտի ձևավորի և առաջադրի այս տիպի խնդիրներ։ Առաջին հերթին՝ պառլամենտի անդամները, կուսակցական ֆրակցիաները, քաղաքական էլիտան, բայց մեր պառլամենտի զգալի մասը «լուրջ գործերով» զբաղված մարդիկ են։ Մարդիկ բիզնես-բան ունեն՝ աշխատում են, փող են դիզում, պատկերացնում եք՝ շեղել այդ մարդկանց իրենց գործից, ինչ-որ մեկը գալիս ու ասում է՝ ախպեր ջան, արի գնանք ինչ-որ ազգային հարցերով զբաղվենք, պարզ է, որ «անբարոյականություն» կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում