Իլհամ Ալիևը նեղացել է Եվրոպայից
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, ուր վերջինս ասել է, թե Ադրբեջանը չի պատրաստվում կոտրել ԵՄ-ի դռները` «ընդունե´ք մեզ, ընդունե´ք մեզ» գոռալով` «Голос Армении»-ն նկատում է, որ Ալիևը փորձում է կոծկել ԵՄ-ից իր նեղացածությունը, քանի որ Եվրոպան հսռակ ցույց տվեց Ալրևին, որ նավթի և գազի միջոցով ԼՂ հարցը լուծելու իր հույսերը սին են: Դրա մասին խոսել է նաև ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը: Նա նշել է, որ «Ղարաբաղը գազի դիմաց» գործարքը չի կայացել:
Հոդվածագիրը նկատում է, որ ոչ այնքան հեռավոր անցյալում նույն Ալիևը Բրյուսելում փորձում էր համոզել իր եվրոպացի գործընկերներին, որ Ադրբեջանը շարժվում է եվրոինտեգրման ճանապարհով: Այս կապակցությամբ թերթը մեջբերում է ադրբեջանցի քաղաքագետ Արաստուն Օրուջօղլուի հարցազրույցը «Ռեգնում»-ին, ուր վերջինս նշում է, որ պաշտոնական Բաքուն ընդհանրապես չունի արտաքին քաղաքական առաջնահերթություններ. «Այսօր չկա որևէ երկիր, որին հանգիստ կարելի է անվանել Ադրբեջանի գործընկեր, պաշտոնական Բաքվի քաղաքակնությունը հանգեցրել է հարաբերությունների բարդացմանը նույնիսկ եղբայրական Թուրքիայի հետ, էլ ուր մնացին` Ռուսաստանը, Եվրոպան եւ ԱՄՆ-ը»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում