Կապանում փլված դպրոցի փոխարեն նորը կկառուցեն
Այս տարվա հուլիսին Կապանում դպրոց էր փլուզվել: Բարեբախտաբար, շենքի փլվելու հետևանքով զոհեր և տուժողներ չեն եղել: Շենքը փլվել է կենտրոնական մասում` դահլիճի կողմից` չորրորդ հարկից մինչև առաջին հարկը: Շենքի հետին պատը, որտեղից և սկսվել է փլուզումը, տարիներ շարունակ եղել է վթարային, այս տարի պետք է նորոգվեր: Ավերված շենքի փլատակներից շինարարները տեղում եզրակացրել են, որ շինարարության ընթացքում թույլ են տրվել մի շարք մասնագիտական սխալներ: Փլվելու հետևանքով շարքից դուրս է եկել ամբողջ դպրոցի գույքը:
Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանից, սեպտեմբերից մեկնարկել են փլված թիվ 2 ավագ դպրոցի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տեղեկատվության, մասնագետների կողմից որոշվել է շինարարությունն իրականացնել դպրոցի նախկին շենքի ետնամասում` սպորտ-հրապարակի տեղում:
Հին, փլված չորսհարկանի շենքի փոխարեն կկառուցվի եռահարկ նոր դպրոց:
Շինարարական աշխատանքների նպատակով այս տարվա համար ՀՀ պետբյուջեից տրամադրվել է 180 մլն դրամ:
Այժմ շինարարների կողմից աստիճանաբար քանդվում է հին շենքը, որի պատճառով փակ է դպրոցի հարակից փողոցը թե' մեքենաների և թե' հետիոտի համար:
Ներկայում ավագ դպրոցի աշակերտների ուսուցումն իրականցվում է Կապանի թիվ 1 և թիվ 6 հիմնական դպրոցներում, իսկ տարրական դասարանների ուսուցումը` Կապանի նախկին լուսատեխնիկական գործարանի մասնաշենքում:
Մասնագետների կարծիքով, նոր դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները կտևի մոտ 15 ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին