Քադաֆին ու 200 մլրդ դոլար կարողությունը
Լիբիայի արդեն նախկին առաջնորդ Մուհամար Քադաֆին երկրից դուրս է բերել ընդհանուր առմամբ 200 մլրդ դոլար: Այսինքն, համեմատելով Լիբիայի ազգային անցումային խորհրդի նախորդ տվյալների հետ, այս թիվը երկու անգամ ավելին է:
Lifenews-ը գրում է, որ հատուկ հետազոտության արդյունքում ճշտվել է, որ Քադաֆին իր կարողությունը պահել է աշխարհի գրեթե բոլոր խոշոր պետությունների բանկերում, այդ թվում նաև Մերձավոր Արևելքի և Հարավ-Արևելյան Ասիայի: Բացի այս, նա նաև ներդրումներ էր կատարում անշարժ գույքի մեջ և այլն:
Հաշիվները բացվում էին պետական հիմնարկությունների անունից, ինչպիսիք են, օրինակ, Լիբիայի Կենտրոնական բանկը, Լիբիական նավթային կորպորացիան և այլն: Սակայն Քադաֆին ու իր ընտանիքի անդամներն ունեին այդ հաշիվներն անխոչընդոտ կառավարելու իրավունք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա