Շիրակի մարզում ակնկալվում է մինչև 20000 հա աշնանացան ցորենի ցանք
Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Շիրակի մարզում ցանված է շուրջ 12000 հա աշնանացան ցորեն, սակայն աշնանացան ցորենի ցանքն ընթացքի մեջ է և 2011թ.-ին ակնկալվում է մինչև 20000 հա աշնանացան ցորենի ցանք, մինչդեռ 2010թ.-ին մարզում ցանվել է 17388 հա աշնանացան ցորեն: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Շիրակի մարզպետարանից:
ՀՀ կառավարության «Հայաստանում 2011թ. գարնանացան գարու սերմարտադրության զարգացման ծրագրերի» շրջանակներում Շիրակի մարզին հատկացվել է 340 տոննա գարնանացան գարու սերմացու, որից 140 տ էլիտային սերմացուն տրամադրվել է 11 համայնքերի, իսկ 200 տոննա առաջին վերարտադրության սերմնացուն` 54 համայնքի:
Նշված է նաև, որ «2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով» 2011 թվականին Շիրակի մարզի 7 և ավելի հեկտար հողատարածք ունեցող 110 շահառուների հայտերն արդեն ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:
Կառավարության «2010-2014թթ.-ին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով» այս տարի Շիրակի մարզին հատկացվել է 687տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմացու, որից՝
527 տոննա սերմացուն ստացվել և տրամադրվել է մարզի 61 համայնքի:
Իսկ մնացած 160տ աշնանացան ցորենի սերմացուն ներկրվելու է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերից: Համայնքներին սերմացուի տրամադրման գործընթացն ընթացքի մեջ է:
Ինչ վերաբերում է ոռոգման համակարգին, ապա 2011թ.-ին «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ» /ՀՄՀ/ միջոցներով և համայնքների 15% համաֆինանսավորմամբ իրականացվել է ներտնտեսային ջրանցքների վերականգման աշխատանքներ Նոր Կյանք, Փանիկ, Սպանդարյան, Արևշատ, Ազատան, Վարհամաբերդ համայքներում, նախատեսվում է վերականգնել մոտ 7 կմ ներտնտեսային ոռոգման ցանցեր:
«Շիրակ» ՋՕԸ-ի կողմից այս տարի իրականացվել են ոռոգման նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես` 48 կմ երկարությամբ միջտնտեսային ջրանցքների մաքրում, ներտնտեսային ջրանցքների մաքրում` 67 կմ, պոմպակայանների նորոգում`11 հատ, մեքենամեխանիզմների նորոգում`13 հատ: Բացի դրանից, այս տարի ջրօգտագործողների հետ կնքվել է 11907 պայմանագիր 9550 հա համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան