Ադրբեջանում զինծառայութունից «խուսափելն» արժե 6000 դոլար
Ադրբեջանի Մասալը շրջանի զինկոմիսար գնդապետ-լեյտենանտ Աքիֆ Մուրադովը զինկոմիսարիատը բաց շուկայի է վերածել: Զբաղված լինելով կաշառակերությամբ և կոռուպցիայով` բանակում ծառայությունից խուսափելու պայմաններ է ստեղծում` տարբեր ճանապարհներով տարկետում կազմակերպելով զինծառայության տարիքի հասած երիտասարդների համար: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ բանակից խուսափել ցանկացող երիտասարդների համար զինկոմիսարիատը 4500-5000 մանաթ (5500- 6000 դոլար) գումար է պահանջում:
Թերթին հայտնի է դարձել, որ զինկոմիսարիատը կաշառք է պահանջում նաև զինծառայություն անցած երիտասարդների` շարքից դուրս եկած կամ կորցրած զինգրքույկը վերականգնելու համար: Թերթը գրում է, որ զինկոմիսար Ա.Մուրադովը հրաժարվել է պատասխանել լրատվամիջոցի հարցերին: