11-րդ անգամ մեկնարկում է «Նռան հատիկ» փառատոնը
Այսօր մեկնարկում է «Նռան հատիկ-2011» մանկապատանեկան թատերական 11-րդ փառատոնը, որն անցկացվելու է «Մետրո» թատրոնում, Ա. Շիրակացու անվան ճեմարանում և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին:
Փառատոնին մասնակցում է 35 թատերախումբ. մեկական թատերախումբ Իրանի Թեհրան քաղաքից, Վրաստանի Թբիլիսի քաղաքից, երեք` ԼՂՀ-ից, 13-ը` ՀՀ մարզերից, 17-ը` Երևանից: Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, որը ստեղծվել է 2001թ.` թատերական արվեստի մի խումբ նվիրյալների նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները