Քաղաքական 20:26 24/10/2011

Հայաստանը և Ռուսաստանը միշտ առաջնորդվում են «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» սկզբունքով. Նախագահի ելույթը

Պետական այցով ՌԴ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մոսկվայի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Նախագահի լրատվական գրասենյակը ներկայացրել է  ելույթն   ամբողջությամբ.

«Հարգելի՛ Վիկտոր Անտոնովի,
Հարգելի՛ ուսանողներ, գործընկերներ,
Կցանկանայի նախ երախտագիտության խոսք հղել բուհի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին այսօրվա հանդիպման համար, որը տեղի է ունենում Ռուսաստանի գլխավոր բարձրագույն կրթական հաստատությունում` Մոսկվայի պետական համալսարանում, համաշխարհային նշանակության լավագույն գիտական կենտրոններից մեկում, որը պատվով և արժանապատվորեն կրում է, ինչպես գրել է Ալեքսանդր Պուշկինը, «լուսավորության յուրօրինակ աջակից» Միխայլի Լոմոնոսովի անունը, ում 300-ամյակը կնշվի մոտ ապագայում:

Ինձ համար մեծ պատիվ է և ուրախություն ձեզ մոտ հյուրընկալվել, քանի որ հենց այս հնագույն կրթական շենքի լսարաններում են դաստիարակվել, ինչպես ասում էր փիլիսոփայության պրոֆեսոր Սոխացկին, «շատ խորաթափանց քաղաքագետներ, իմաստուն քաղաքապետեր, արդար դատավորներ, գերազանց զինծառայողներ», ովքեր հետագայում ակտիվորեն զարգացրել են քաղաքական, գիտական, կրթական, մշակութային կապերը Հայաստանի և Ռուսաստանի միջև, աջակցել են մեր պետությունների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը:

Հարգելի՛ ընկերներ,
Կարծում եմ, որ պետությունների և կառավարությունների ղեկավարների նմանատիպ հանդիպումներն ուսանողների հետ միանգամայն կարևոր են, քանի որ երիտասարդների հետ շփման հնարավորություն են տալիս, ովքեր վաղն անմիջական կապ կունենան երկրի կյանքի հետ, այն կներկայացնեն միջազգային ասպարեզում: Իսկ այս դեպքում` ուղղակիորեն կներգրավվեն հայ-ռուսական հարաբերություններում և դրանց հետագա զարգացման մեջ:

Ինչո՞ւ եմ ես դրանում վստահ: Պարզապես այն պատճառով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունները երբեք չեն կրել իրավիճակային բնույթ: Դրանք խոր, դարավոր հարաբերություններ են, որոնք անցել են պատմական բազմաթիվ փորձությունների միջով: Բայց ամենագլխավորը` դրանք մշտապես եղել են բարեկամության, անկեղծ հարգանքի և փոխադարձ աջակցության օրինակ:

Գալիք տարում մենք կնշենք մեր երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Դա կարևոր նշաձող է, քանի որ անցած ժամանակահատվածը մեր ժողովուրդների իմաստնության փորձարկումն էր, այն պահանջում էր միասին ապրելու և ստեղծելու ունակություն նոր պայմաններում: Մենք ոչ միայն պահպանել ենք մեր ժողովուրդների միջև սերնդեսերունդ ձևավորված եղբայրության ավանդույթները, ոչ միայն չենք վերաձևել մեր նոր և նորագույն պատմության դասագրքերը, ոչ միայն պահպանել ենք Հայրենական Մեծ պատերազմում մեր տարած ընդհանուր հաղթանակի հպարտությունը, այլ նաև դուրս ենք եկել դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական գործընկերության նոր, ամենաբարձր մակարդակ:
Անցած տարի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ մենք իրականացրեցինք շատ խորհրդանշական, բայց միևնույն ժամանակ բովանդակությամբ չափազանց խորը միջոցառում. բացեցինք ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հիշատակին նվիրված վերանորոգված հուշահամալիրը` Պատվո բլուրը: Եթե չեմ սխալվում, դա հետխորհրդային տարածքում ռուս զինվորի առաջին վերականգնված հուշարձանն է: Եվ մենք հպարտանում ենք դրանով, քանի որ այսօր էլ Հայաստանը և Ռուսաստանն իրականացնում են համատեղ մարտական հերթապահություն, միասին դիմակայում են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին:

Մենք կառուցողական փոխգործակցություն ունենք միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Մեր երկրները լուծում են նմանատիպ հարցեր` կապված տնտեսությունների արդիականացման, դրանք զարգացման նորարարության ուղի տեղափոխման հետ` դրանք մրցունակ դարձնելու նպատակով, ի շահ մեր քաղաքացիների կենսամակարդակի որակական բարձրացման:
Եթե երիտասարդներից մեկը, ենթադրենք, միջազգային իրավունքի ապագա մասնագետն իր համար փորձի պարզել, թե ինչու են հայ-ռուսական հարաբերություններն այսքան դինամիկ զարգանում, նա հեշտությամբ կհիմնավորի դա տարողունակ, ես կասեի, հսկայական, իրավապայմանագրային բազայի առկայությամբ: Համաշխարհային տնտեսության ոլորտի մասնագետն անպայման կնկատի, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերը, հայ-ռուսական կապիտալով համատեղ ձեռնարկությունների քանակը վաղուց անցել է հազարի սահմանը, մեր երկրները համատեղ իրականացնում են մեծ փոխաշահավետ ներդրումային նախագծեր էներգետիկայի, տրանսպորտի, կապի ոլորտներում: Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները կհայտնաբերեն երկկողմ ռազմավարական գործընկերության խորությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեպության ձևաչափում և երկկողմ մակարդակում: Հումանիտար ոլորտի ուսանողը կտեսնի հարստություն և բազմազանություն մեր մշակույթների միահյուսման և փոխներթափանցման մեջ, մեր ընդհանուր մշակութային-քաղաքակրթական ժառանգության անսպառ գանձատանը, մեր ժողովուրդների հոգևոր մտերմության մեջ:

Հարգելի՛ ընկերներ,
Ժամանակակից աշխարհը ենթարկվում է ֆունդամենտալ և դինամիկ փոփոխությունների: Ներկա պայմաններում մեր երկրները միասնական են իրենց մոտեցումներում, որոնք հիմնվում են հավաքական միջոցների ոչ այլընտրանաքային մոտեցման վրա բոլորի համար այնպիսի ընդհանուր և կենսական հարցերի լուծման գործում, ինչպիսիք են համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, միջազգային ահաբեկչությունը, էկոլոգիական պրոբլեմները, թմրադեղերի սպառնալիքը և այլն: Ավելի ու ավելի պահանջված է դառնում բազմակողմանի դիվանագիտությունը, որն ուղղված է ընդհանուր խնդիրների լուծման հավաքական որոնումներին: Անկասկած, անցյալի կարծրատիպերի իներցիան չի կարող մեկ ժամում անցնել, քանի որ, ինչպես ասում են, հնից ազատվելը շատ ավելի դժվար է, քան նոր հեռանկարային միտում ընդունելը:

Զարգացնելով հարաբերություններն այս կամ այն ուղղությամբ, Հայաստանը և Ռուսաստանը, միշտ առաջնորդվում են «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» սկզբունքով: Վստահ եմ, որ այսպիսի մոտեցումը թույլ կտա համաձայնեցված և հավաքական կերպով դիմակայել նոր մարտահրավերների ողջ շարքը:

Հայաստանը միշտ հանդես է եկել հենց այդ դիրքից ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Դրան է ուղղված մեր արտաքին քաղաքականությունը, որը հիմնված է փոխշահավետ համագործակցության և շահերի փոխադարձ հարգանքի վրա: Մենք միշտ առաջնորդվել ենք հարաբերությունների զարգացման և կարգավորման սկզբունքով` առանց մեր գործընկերներին վնասելու:

Հարգելի՛ ընկերներ,
Հայաստանի ժողովուրդը կատարել է իր պատմական, անվերադարձ ընտրությունը` ի օգուտ համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ ավելի ներգրավվածության ապահովման. համագործակցության միջոցով հակասությունների և հարցերի լուծման ձգտման, շահերի համընկման և մոտեցման կետերի որոնման հիման, այլ ոչ թե առճակատման վրա:

Այդ ճանապարհով մենք պատրաստ ենք այսուհետ ևս առաջ ընթանալ ամբողջ հայ ժողովրդի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար կարևոր` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում: Ավելի քան երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ կամարտահայտությամբ իրականցրեց ազատ և ինքնուրույն ապրելու, իր ճակատագրի և խաղաղ ապագայի համար պատասխանատու լինելու իրավունքը: Ապագա, որին տանող ուղին նա ստիպված էր հարթել իր արժանապատվության, պատվի և կյանքի պաշտպանությամբ, ապագա, որը նա պաշտպանել է` դիմակայելով Ադրբեջանի կողմից սկսած անհավասար պատերազմում:

Մենք հաստատապես համոզված ենք, որ նոր պատերազմը չի կարող լուծել հակամարտությունը: Դիմադրությունը բերում է անկայունության, լարվածության և հրահրում է սպառազինման մրցավազք, էլ ավելի ծանրացնում միջպետական հակասությունները, բորբոքում ազգային և կրոնական երկպառակություն, սպառնալիք ստեղծում այլ պետությունների անվտանգության համար:

Ներածականում, որով սկսվում է Հուգո Հրոցիուսի «Պատերազմի և խաղաղության մասին իրավունքը» տրակտատը, նշված է, որ աշխատությունը գրված է «ի պաշտպանություն արդարության». իսկ արդարությունը կայանում է նրանում, որ խաղաղության իրավունքը միշտ ավելի բարձր է այնպիսի միջոցից, ինչպիսին պատերազմն է: Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական հարթության վրա: Այդպիսին է եղել մեր մոտեցումը նաև ղարաբաղյան շարժման սկզբի տարիներին, երբ մենք պատկերացնել էլ չէինք կարող, որ ինքնորոշման իրավունքի համար ազգի պայքարը կարող է ջարդերի, կոտորածների և էթնիկական զտումների պատճառ դառնալ, որ նախկին եղբայրական հանրապետությունների միջև կստեղծվի արյունալի զինված հակամարտություն:

Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին ակտիվ քայլեր են ձեռնարկվում հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման գործում կողմերին աջակցելու ուղղությամբ: Մենք շնորհակալ ենք համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ղեկավարներին` իրենց միջնորդական ջանքերի համար: Կցանկանայի հատուկ երախտագիտություն հայտնել Դմիտրի Մեդվեդևին այսքան տարիների ընթացքում հետևողական միջնորդական ջանքերի համար, ինչը թույլ տվեց նշանակալիորեն առաջ տանել բանակցային գործընթացը:

Մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ. Հայաստանը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծմանը միջազգային իրավունքի և տարրերի ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա, որոնք ուրվագծված են Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում` ընդունված Լ’Ակվիլայում, Մուսկոկայում և Դովիլում:

Չնայած բոլոր սպասումներին, միջազգային հանրության անունից բոլոր կոչերին, Կազանում վերջին հանդիպման ժամանակ Ադրբեջանը հերթական անգամ դրսևորեց իր ծայրահեղ ոչ կառուցողական մոտեցումը` մերժելով նախկին փուլերում ձեռք բերված պայմանավորվածությունները, փորձելով փաստացիորեն տապալել բանակցային գործընթացը:

Մեր օրերում անվտանգության և զարգացման փոխկապակցվածությունը ոչ այլընտրանքային բանաձև է: Հենց փոխհարաբերությունների կարգավորման միջոցով ենք մենք տեսնում Հարավային Կովկասի վերածումը համագործակցության և բարգավաճման տարածաշրջանի: Հենց այս դիրքորոշումից ելնելով` մենք նախաձեռնեցինք 2008թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` որպես առաջին քայլ առաջարկելով առանց նախապայմանների, իսկ դրանց համար Հայաստանը, ինչպես հասկանում եք, ավելի քան բավարար հիմքեր ունի, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում, որոնք շրջափակվել են Թուրքիայի կողմից միակողմանի որոշմամբ` խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

Հայաստանն այսօր էլ հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք նշվել են այդ գործընթացի նախաձեռնման ընթացքում: Գործընթաց, որն այսօր մյուս կողմից պահանջում է քաղաքական կամքի դրսևորում` միջազգային-իրավարար պարտավորությունները կյանքի կոչելու համար:

Հարգելի՛ ընկերներ,
Ժամանակակից աշխարհը շատ արագ է փոփոխվում: Մենք չպետք է հետ մնանք ժամանակից և առավել ևս չպետք է գալիք սերունդներին թողնենք կուտակված պրոբլեմներы և չլուծված հարցերը:
Ես լավատես եմ: Առանց ապագայի հանդեպ հավատի հնարավոր չէ առաջ շարժվել: Այդպիսի հավատի համար ես ունեմ գլխավոր նախադրյալ` մեր երկրների ժողովուրդների միանշանակ հարաբերությունները, մեր հասարակությունների ցանկությունը շարունակել բարեկամությունն ու եղբայրությունը: Ես համոզված եմ հայ-ռուսական հարաբերությունների հիանալի ապագայում, չէ որ այդ ապագայի ստեղծողները նստած են նաև այս սրահում: Ապագան ձևավորվում է այսօր և այն կանխորոշված է այն գիտելիքների մակարդակով, որոնք ստանում են այսպիսի հեղինակավոր հաստատություններում, ինչպիսին Մոսկվայի պետական համալսարանն է:

Ներկա ուսանողներին ցանկանում եմ հաջողություններ ուսման մեջ, պրոֆեսորադասախոսական կազմին նոր ձեռքբերումներ իրենց գիտական և մանկավարժական գործունեության մեջ»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում. Այս մասին հայտնում է «Զգուշացեք, նորություններ» Telegram...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}