Սկսել են լազերային բարձր հաճախականության գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցման աշխատանքները
Հայաստանում «Քենդլ» նախագծի շրջանակում մեկնարկել են AREAL լազերային բարձր հաճախականության գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2013 թ.-ի գարնանը: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նշենք, որ 2008թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Քենդլ»-ին տրվեց գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ:
Ըստ նրա` արագացուցչի կառուցման աշխատանքներն ընթանում են գերմանական «Դեզի» ընկերության հետ համագործակցության միջոցով, և ըստ էության հայկական արագացուցիչը հանդիսանում է «Դեզի» արագացուցչի կրկնօրինակը: Ս. Հարությունյանը նշեց նաև, որ «Քենդլ» նախագծի շրջանակում համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Շվեյցարիայի Պաուլ Շերերի անվան ինստիտուտի հետ: Գերմանական և շվեյցարական կողմերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում կկազմակերպվեն երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրեր նշված գիտական կենտրոններում, բացի դրանից տեխնիկական աջակցություն կցուցաբերեն:
Նշվեց նաև, որ հայկական կողմին «Դեզի» ընկերությունն արդեն տրամադրել է 3 մլն եվրո արժողությամբ գերժամանակակից սարքավորումներ: Ս.Հարությունյանը տեղեկացրեց, որ փորձագետների գնահատմամբ` ծրագրի արժեքը գնահատվում է մոտ 60 մլն եվրո` չհաշված գծային արագացուցիչը. դա կարժենա մոտ 5 մլն եվրո: «Արագացուցչի կառուցումից հետո, համոզված եմ, կունենանք թռիչքային զարգացում գիտության ասպարեզում»,- նշեց Ս. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին