Էներգետիկայի նախարար. Հայկական ատոմակայանի մասին թուրքական հրապարակումները քաղաքական հեռահար նպատակներ ունեն
Թուրքիայի երկրաշարժից հետո այդ երկրի մամուլում Հայաստանի ատոմակայանի մասին հրապարակումները քաղաքական հեռահար նպատակ ունեն` թույլ չտալ Հայաստանում նոր ատոմային բլոկի կառուցումը դրանով իսկ Հայաստանին դնելով էներգետիկ խիստ լարված վիճակում:
Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին:
Նախարարի խոսքով, Հայկական ատոմային էլեկտրոկայանը (ՀԱԷԿ) կառուցված է 9 բալանոց երկրաշարժի գոտու համար և այդ հատկությամբ նախկին ԽՍՀՄ-ում միակն է եղել:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժը ազդել է նաև ՀԱԷԿ-ի վրա, ինչի հետևանքով այնտեղից տեղի է ունեցել ռադիացիայի արտահոսք: Նախօրեին այդ լուրը հերքեց նաև ՀԱԷԿ-ի տնօրենը:
«Թուրքական և ադրբեջանական կողմերից, երբ պարբերաբար այդ հարցը բարձրացվում է, սովորական բան է դարձել», -հավելեց նախարար Մովսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան