Թուրքիան ուզում է, որ Հայաստանը փակի ՀԱԷԿ-ը
«Առավոտը» ներկայացրել է Թուրքիայի կանաչների կուսակցության տեսակետը ՀԱԷԿ-ի փակման առիթով` ըստ որի` երկու երկրները կարող են նոր հարաբերությունների ձեւավորման սկիզբ դնել` այս հարցում համաձայնության գալով: Կուսակցության ներկայացուցիչ Աթիլ Ազիզն ասել է, որ կուսակցությունն առաջարկել է Թուրքիայի կառավարությանը` բանակցել հայկական կառավարության հետ` որոշակի փոխպարտավորությունների ստորագրման արդյունքում համաձայնության գալ` ՀԱԷԿ-ը փակելու վերաբերյալ:
«Կուսակցությունում մեծահոգաբար հաշվի են առել, որ առանց ՀԱԷԿ-ի, Հայաստանը կհայտնվի ծանրագույն վիճակում, հետեւաբար առաջարկում են, որ թուրքական կառավարությունը, որն ինքը էլեկտրաէներգիայի 40 տոկոս դեֆիցիտ ունի, պարտավորություն ստանձնի Հայաստանին էլեկտրաէներգիայով ապահովելու, մինչեւ Հայաստանը կգտնի այլընտրանքային միջոցներ»,- գրում է թերթը` նշելով, որ մի հարց կուսակցությունում հաշվի չէին առել` թերթի հարցը, թե որտե՞ղ են երաշխիքները, որ թուրքական կառավարությունը կպահպանի ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս հարցը մնացել է անպատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում