Ադրբեջանի նախկին հյուպատոսը հակաթուրքական հայտարարություններ է արել
Երեկ Ադրբեջանի գրողների միության անդամ, Ստամբուլում Ադրբեջանի նախկին հյուպատոս Խեյրեդդին Գոջան ռադիոյով սենսացիոն հայտարարություններ է արել: Խոսելով Թուրքիայում՝ PKK-ի (քրդական բանվորական կուսակցություն) հետ կապված վերջին իրադարձությունների մասին՝ նա ասել է, որ քրդերը պետք է պետություն ստեղծեն:
Այսպիսով` գրողն արդարացրել է PKK-ի գործողությունները:
Bizimyol.az թերթը մեջբերել է Գոջայի խոսքերը: «Քրդերը նույնպես մի ժողովուրդ են, որոնք կունենան պետություն վաղ թե ուշ: Այդ պետությունը պետք է ստեղծվի և անպայման կստեղծվի, սակայն երբ, դժվարանում եմ ասել: Այս գործընթացը կարող է տևել 100 տարի», - ասել է Գոջան: