Տնտեսություն 18:01 25/10/2011

Կառավարությունում հյուրընկալվել էին ՏՏ ոլորտի մենեջերների ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա մրցույթի հաղթող երեք մենեջերներին, ովքեր այս տարվա օգոստոսին երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց են անցել Սթենֆորդի համալսարանում (Stanford Executive Institute): Հանդիպմանը ներկա էին նաև մրցանակաբաշխության նախաձեռնող «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Ռալֆ Յիրիկյանը:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սթենֆորդի համալսարանում վերապատրաստում անցած մենեջերները ոգևորությամբ են խոսել դասընթացի արդյունքների մասին և կիսվել իրենց տպավորություններով:

Մասնավորապես, նրանք նշել են, որ երկշաբաթյա ինտենսիվ թրեյնինգը հնարավորություն է տվել ծանոթանալ ՏՏ ոլորտի առաջատար ամերիկյան ընկերությունների մենեջմենթի և աշխատանքի կազմակերպման գործընթացներին: Նրանք ընդգծել են, որ կիրառական գիտելիքների ձեռքբերումը նպաստում է ՏՏ ոլորտում գործող մենեջերների որակավորման բարձրացմանը և պատրաստակամություն հայտնել դրանք փոխանցել հայաստանյան ՏՏ ոլորտի մյուս մասնագետներին` ընդլայնելով այդ գիտելիքների հասանելիության շրջանակը:

Նշվել է, որ դասընթացների ընթացքում հաստատված կապերի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա դեկտեմբերին Երևանում ՏՏ ոլորտի Start-up weekend անցկացնել: Այնուհետև վերապատրաստում անցած մասնակիցները վարչապետ Սարգսյանին են ներկայացրել Հայաստանի ՏՏ ոլորտում իրենց ընկերությունների գործունեության ուղղությունները:

Կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում` կառավարության ղեկավարը նշել է. «Ուրախ եմ որ ոգևորված եք վերադարձել: Դա մեզ էլ է ոգևորում, որ շարունակենք այս գործը, ինչպես նաև ՏՏ ոլորտի ցուցահանդեսները նոր թափ ստանան: Ցուցահանդեսների մասնակիցների քանակից և որակից, ներկայացրած արտադրանքից ու հետաքրքրող հարցերից արդեն պարզ է դառնում, որ այս դաշտում որակական փոփոխություն է տեղի ունենում»:
Իր հերթին մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանը վերապատրաստման դասընթացի մասնակիցների թվով գերազանցում էր ԱՊՀ երկրներին, ինչը վկայում է ՏՏ ոլորտի կառավարիչների կատարելագործման նկատմամբ ցուցաբերվող ուշադրության մասին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայիս վիճակի և զարգացման միտումների վերաբերյալ:

Նշենք, որ ՀՀ վարչապետի հովանու ներքո ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության գաղափարը ծնվել է դեռևս 2 տարի առաջ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Մրցույթի նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա մենեջերների որակավորման բարձրացմանը` հանրապետության տարբեր ընկերություններում աշխատող մենեջերներին հնարավորություն տալով վերապատրաստման դասընթացների մասնակցել աշխարհի հեղինակավոր համալսարաններում: Մրցանակաբաշխության նախաձեռնողը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է, հովանավորը` «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

Դասընթացների կազմակերպման նպատակով ընկերությունը հատկացրել է շուրջ 20 միլիոն ՀՀ դրամ: Համաձայն մրցանակաբաշխության ծրագրի` յուրաքանչյուր տարեսկզբին ՀՀ կառավարության կողմից հայտարարվում է մրցույթ` բացահայտելու ՏՏ ոլորտի ընկերություններում աշխատող լավագույն 3 մենեջերներին, ովքեր կմեկնեն համալսարան մենեջմենթի կուրսերի: Մրցանակաբաշխությունում հաղթող մենեջերները չեն մասնակցի առնվազն հաջորդ 3 տարվա մրցույթին: Այս տարվա մրցանակաբաշխության հաղթողները 15-օրյա վերապատրաստման դասընթաց են անցել Սթենֆորդի Համալսարանում (Stanford Executive Institute): 3 թեկնածուների վերապատրաստման վարձավճարը կազմում է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար:
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել առավելագույնը 50 աշխատող ունեցող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների մինչև 40 տարեկան մենեջերները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:09
«Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում
Ստեփանավանի դենդրոպարկ տանող ճանապարհին 2019-ից գործում է «Տորմակ» հյուրատունը, որը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։...
Աղբյուր` Panorama.am
14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով
Երևանում նոյեմբերի 1-2-ին, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՈՒՂԻՂ. Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց ՄԱԿ գրասենյակի դիմաց
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց մեկնարկել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույց։ Ակցիայի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
13:44
Ֆարմանյան. Ընդդիմությունը հիմա պիտի վարկերի տակ ճռռացող մարդկանց ի ցույց դներ իշխանության երևանյան բարձրաշխարհիկ ընթրիքները՝ քյաբաբ առ քյաբաբ
«Ընդդիմությունը հիմա գյուղեգյուղ ընկած պիտի վարկերի ու սոցիալական բեռի տակ ճռռացող մարդկանց տուն առ տուն ի ցույց դներ իշխանության երևանյան...
Աղբյուր` Panorama.am
13:18
Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել
Ավելի քան 5000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար
Աղբյուր` Panorama.am
13:17
Առողջապահությանն ուղղվող Ֆինանսական միջոցները տալիս են իրենց արդյունքները՝ քաղցկեղը նվազման միտում ունի. Անահիտ Ավանեսյան
«6 ամիսների ամփոփած տվյալներով մենք տեսնում ենք, որ արդեն իսկ նվազում ունենք։ Թե՛ մանկական մահացածության, թե՛ չարորակ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները՝ երրորդ խաղափուլից հետո
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9-ը Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում անցկացվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների և...
Աղբյուր` Panorama.am
12:33
Հովհաննես Ավետիսյան. Անհիմն մեղադրանքով ձերբակալելով՝ փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել
Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել:
Աղբյուր` Panorama.am
12:30
2025 թ.-ին Առողջապահության նախարարությանը հատկացվելու է 5.3 մլրդ դրամով պակաս, բայց նրա բյուջեն ավելացել է 12.7 մլրդ-ով. Նախարարի թվաբանությունը
«2025 թվականի բյուջեով Առողջապահության նախարարությանը հատկացվելու է մոտ 163 մլրդ դրամ, որը 5.3 մլրդ դրամով ավելի պակաս է քան, 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Փաշինյանը երեկ կոնյակի մասին միտումնավոր խոսեց՝ իրական օրակարգից մարդկանց շեղելու համար. Թևան Պողոսյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախօրեին կառավարության նիստում բարձրացրել էր կոնյակի հարցը, այն արել է մարդկանց քաղաքական օրակարգից...
Աղբյուր` Panorama.am
11:37
Ինչո՞ւ են մետրոյում հերթեր
«Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը չի նվազել, ուղղակի մարդկային հոսքերն են ավելացել դեպի մետրո»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Աննա Հակոբյանի հետ հանդիպած հաջողակ տղամարդկանցից մեկը Տելեմակ Սահակյանն է
Աննա Հակոբյանի՝ հաջողակ տղամարդկանց երեկոյի մասնակիցներից մեկը  լորի միս, ձու արտադրող «ՏեՍիլ» ընկերության հիմնադիր Տելեմակ...
Աղբյուր` Panorama.am
11:06
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը
Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկը:  01.11.2024 - 03.02.2025թթ. ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
10:22
Թրամփը կարծում է, որ Հարիսը «խցանի պես հիմար է»
Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը «խցանի պես հիմար է»։...
Աղբյուր` Panorama.am
10:20
Հայաստանում ինչու չեն հաջողում (առայժմ) շարժումները. Վահե Հովհաննիսյան
«Մենք չենք անում շատ կարևոր մի բան. չենք փորձում հասկանալ պարտությունից հետո  շարժումների անհաջողության  պատճառները։ Չունենք դրա...
Աղբյուր` Panorama.am
10:16
Անի Քոչարը խոսել է ցավալի իրողության մասին
«Ցավալի իրողություն է, բայց կանանց նկատմամբ, որպես կանոն, առավել անհանդուրժող են հենց կանայք: Ամեն կին իր կյանքի փորձությունները...
Աղբյուր` Panorama.am
10:15
Լավրովը Ռուսաստանի տարակուսանքն է հայտնել Թուրքիայի դիրքորոշման կապակցությամբ
Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ, այն դեպքում երբ վերջինս շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Հելոուինին նվիրված միջոցառմանը Բայդենը երեք երեխայի է կծել
Հելուինի տոնի առթիվ Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը ՄԱՆ նախագահի տիկինը՝ Ջիլի Բայդենը ներկայացել է պանդայի հագուստով։ Նա երեխաներին...
Աղբյուր` Panorama.am
09:55
Նոյեմբերի 1-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 1-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հովհաննես Ավետիսյանն ազատ է արձակվել
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն ազատ է արձակվել։  «Մի քանի քննչական գործողություններ վերջապես...
Աղբյուր` Panorama.am
09:19
Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով. Սոնա Աղեկյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդմ Սոնա Աղեկյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցույց է տվել, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Թեկնածուներին հավաքել են, որ 32-ամյա Գալյանի համար ժողովրդավար ընտրությունների ֆոն ապահովեն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության՝ արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունը բուռն քննարկումների առիթ է տվել...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն աչքի է ընկել հերթական խուլիգանական պահվածքով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ՀՀ Ազգային ժողովում հերթական անգամ խուլիգանական պահվածքով է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գալյանի նշանակումով նաև Աննա Վարդապետյանի նպատակները կիրականանան
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազության դատախազները...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Որն է Բագրատ Սրբազանի այցի նպատակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հաղորդեցին, որ Բագրատ սրբազանը բուժզննման նպատակով 2 օրով մեկնելու է արտերկիր, մեր...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Ինչ է ասել Գագիկ Մելքոնյանը իր տված ցուցմունքում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա փետրվարի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». «Գալիս է գողականների հարկի տակ մարդու իրավունքների բողոքները լսի». Կապանցիները ԱԺ մշտական հանձնաժողովի միջոցառման մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 4-5-ը նախատեսում...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների խումբը մեծանում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ի երեկվա՝ գիշերային ինքնաքննադատության նիստը թեժ է եղել: ՔՊ գրասենյակում հավաքված իշխանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է
13:10 01/11/2024

Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}