«Եհովայի վկաները» հոգեորսում են… լրատվամիջոցներին
Ընդ որում` դա անում են պատվիրված ծրարներով, որոշակի աշխատողի անունով ու… «հարգանքով»։
Panorama.am-ը այս մասին հայտարարություն է անում.
Նախ`
Ի՞նչ իրավունքով է «Եհովայի վկաներ» կազմակերպությունը իր գրականությունը «ցրում» մեզ։ Ինչ իրավունքո՞վ է խորհուրդներ տալիս, թե ինչպես դաստիարկել երեխաներին` դրանք անվանելով «աստվածաշնչյան»։
Հետո`
Եթե մենք չհասկանայինք, որ ծրարով ուղարկած գիրքը մեջբերելը եհովայի վկաների ուսմունքի տարածում է, չէինք հապաղի ի ցույց դնել օրինակներով, թե ինչպես է այդ «գրականության» մեջ ծնողը հոգեբանական ճշումների միջոցով փորձում է իր երեխային դարձնել եհովական։
«Եհովայի վկաներ» կազմակերպություն, վերցրեք ձեր խորհուրդները ու հեռու խաղացեք panorama.am-ից։
Շատ հեռու։
Panorama.am