Թալիշները Ադրբեջանին մեղադրում են իրենց հողերը բռնազավթելու մեջ
Արտասահմանում բնակվող թալիշները ներկայիս Ադրբեջանի հարավային շրջանները համարում են բռնազավթված թալիշական հողեր: Այս մասին գրում է pia.az-ը` նշելով, որ թալիշները Հոլանդիայում վտարանդիության մեջ բնակվող Ալիքրամ Հումբաթովին նախկինի պես համարում են իրենց առաջնորդը:
«Իրանական Azeritv.irib.ir, Abna.ir, Arannews կայքերը «կենդանացնում են» Հումբաթովին և կասկածով վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ավելին` Իրանի պաշտոնական շրջանակները ցանկանում են Ալիքրամ Հումբաթովին հրավիրել Իրան», -գրում է pia.az-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան