Ս. Մինասյան. Ադրբեջանը միայն նոր քարոզչական ամբիոն ձեռք բերեց
«Ադրբեջանն օգտագործեց Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների, ինչպես նաև՝ Ֆրանսիայի նախագահի վերջին հայտարարությունից հետո հակաարևմտյան տրամադրություններ ունեցող երկրների պոտենցիալը, ինչը նրան թույլ տվեց դառնալու ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Սլովենիայի ինքնաբացարկի շնորհիվ Ադրբեջանը ընտրվել է ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ:
Անդրադառնալով Ադրբեջանի ՄԱԿ-ի ոչ մշտական անդամ դառնալու հնարավոր հետևանքներին, մասնավորապես, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վրա դրա ազդեցությանը, նա նշեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման պրոցեսը ընթանում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում և Ադրբեջանը՝ օգտագործելով այդ նոր ամբիոնը, օգուտներ կարող է քաղել բացառապես քարոզչական դաշտում:
«Պաշտոնական Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը երբեք թույլ չեն տա, որպեսզի արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը տեղափոխվի ՄԱԿ ԱԽ, և այդ մասին բազմիցս հայտարարել են»,- հավելեց Ս. Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան