ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է երիտասարդների կայացմանն աջակցելու հարցում
ՎիվաՍել-ՄՏՍ- Ֆրանսիական համալսարանում կազմակերպված «Կազմակերպությունների 9-րդ ֆորում»-ում երիտասարդներին ներկայացրել է ժամանակակից կրթական մեթոդների և մոտեցումների բազմազանությունը:
Ժամանակի կարևոր մարտահրավերներից մեկը գիտելիքով զինված մասնագետներ պատրաստելն է: Այդ տրամաբանության շրջանակներում կարևոր է «Կազմակերպությունների 9-րդ ֆորումը», որին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի տնտեսության մեջ գործող 28 ընկերություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համարվել Հայաստանի լավագույն գործատուներից մեկը: Ընկերությունը հանրապետության ամբողջ տարածքում այսօր ունի ավելի քան 1200 աշխատակից, առաջարկում է շուկայում մրցունակ աշխատավարձ և փոխհատուցման համակարգ, այդ թվում` առողջության ապահովագրություն և ուսման վարձի վճարում:
Հայաստանի առաջատար բջջային օպերատորը հետաքրքրված է նաև երիտասարդ հայրենակիցների ապագայի կերտմանն ուղղված ծրագրերով` նպատակ ունենալով աջակցել նրանց մասնագիտացմանը, կատարելագործմանն ու ներուժի բացահայտմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնել է Կարիերայի զարգացման ծրագրի աշխարհագրությունը և փոխգործակցության հուշագիր է ստորագրել հայաստանյան և արտերկրի 35 բուհի հետ:
Ապագա մասնագետների համար կարևոր է շուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները հստակ պատկերացնելը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է խրախուսել ուսումնական հաստատությունների և բիզնեսի միջև համագործակցությունը` ուսանողությանն առաջարկելով «գործատու-աշխատանք որոնող» հաղորդակցման ևս մեկ ուղի:
Ֆորումի ընթացքում, մագիստարատուրայի առաջին կուրսից հարցազրույցով ընտրված լավագույն ուսանողը հնարավորություն կունենա 3-5-ամսյա պրակտիկա անցնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին