«Երկիր». Հրանտ Բագրատյանը բարկացել է ու կախել լսափողը
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Երկիր» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հրաժարվել է պատասխանել հարցին` ի վերջո, ընդունե՞լ է Թուրքմենստանի նախագահի` տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը ստանձնելու առաջարկը, թե ոչ: «Ես այդ հարցին չեմ պատասխանի»,- հարցը մինչև վերջ չլսելով`ասել է Բագրատյանը և կախել լսափողը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայաստանյան մամուլը հեղեղված էր լուրերով, իբր Հրանտ Բագրատյանին առաջարկվել է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը: Որոշ թերթեր նույնիսկ գրում էին, որ Բագրատյանը անմիջապես մեկնել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ` նախագահի հետ առաջարկը քննարկելու: Ըստ թերթի` հնարավոր է` Բագրատյանը սեփական PR-ն էր անում, իսկ իրականում մեկնել էր Բելառուս: