Հայաստան-Վրաստան` 4:0
Թուրքական Իզմիթ քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատային համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը «չոր»` 4:0 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ընտրանուն, որը մինչ այդ միայն հաղթանակներ էր տոնել: Կարեն Գրիգորյանը հաղթեց Իրակլի Բերաձեին, Հովհաննես Գաբուզյանը` Շալվա Նադիրաշվիլուն, Տիգրան Հարությունյանը` Գուգա Բուրդուլիին, իսկ Զոհրակ Ապրեսյանը` Նինո Խոմերիկուն:
Այսպիսով` Հայաստանի հավաքականը 4-րդ տուրից հետո միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը` օգտվելով այն հանգամանքից, որ Ադրբեջանի թիմը սայթաքեց հաշվետու տուրում` 2:2 հաշվով ավարտելով հանդիպումը Հնդկաստանի ընտրանու հետ:
Միայն մեր հավաքականն է, որն անցկացրած բոլոր խաղերում էլ հաղթանակներ է տոնել և իր ակտիվում ունի 14,5 միավոր: Երկրորդ տեղում ընթացող ռուսները, որոնց հետ Հայաստանի ընտրանին կհանդիպի հաջորդ` 5-րդ տուրում, 4 խաղից 3-ն են գրանցել իրենց օգտին, կրել մեկ պարտություն և ունեն 12 միավոր: Ադրբեջանցիները 11 միավորով երրորդն են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում