«ԱրմենՏել» ընկերության օպտիկամանրաթելային մայրուղային ցանցի ընդհանուր երկարությունը գերազանցել է 2770 կմ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է օպտիկամանրաթելային ցանցի աշխարհագրության ընդլայնման և DWDM տեխնոլոգիայի ներդրման մասին օպտիկամանրաթելային մայրուղիներում: 2011թ-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ «ԱրմենՏել» ընկերությունն ամբողջությամբ ավարտել է DWDM տեխնոլոգիայով մայրուղային ցանցի կառուցումը: Նոր գերարագ մայրուղին անցնում է Հայաստանի հյուսիսային սահմանից մինչև հարավային և ապահովվում է ամբողջ հանրապետությունով անցնող պահուստային տրանսպորտային ցանցը:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնեցին, ընդհանուր առմամբ 2011թ-ի երկրորդ կիսամյակին «ԱրմենՏել» ընկերությունը ներդրել է ավելի քան 100կմ. օպտիկամանրաթելային մալուխ, ինչպես նաև կազմակերպել է ԼՂՀ մայրուղային օպտիկամանրաթելային ցանցին ուղիղ միացումը:
«Ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացումն արագագործ ցանցի կառուցմանն ուղղված մեր ընկերության հերթական քայլն է և այն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամենահեռավոր բնակավայրերը: Շարժական և ֆիքսված լայնաշերտ ինտերնետի մեր ծառայություների հանդեպ պահանջարկն աճում է, և, հաշվի առնելով, որ այդ միտումը կպահպանվի, մենք նախապես պատրաստվում ենք ապահովել Հայաստանի միասնական օպերատորի բաժանորդներին կապի և ինտերնետ-հասանելիության ամենաժամանակակից և որակյալ ծառայություններով»,-նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերության օպտիկամանրաթելային ցանցի ընդհանուր երկարությունը 2770կմ-ից ավել է, որից 326` Երևանում:
DWDM (Dense Wave Division Multiplexing) ժամանակակից տեխնոլոգիան կիրառվում է գոյություն ունեցող ցանցերի արդիականացման և ընդլայնման համար` դրանց թողունակությունն էապես ավելացնելու նպատակով: DWDM տեխնոլոգիայի առանցքային առավելությունն այն է, որ յուրաքանչյուր կապուղու արագությունն ու պրոտոկոլն անկախ են: Այս տեխնոլոգիայով գործող ցանցերը կարող են փոխանցել տվյալներ 100Գբ/վ արագությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին