Բաժանվում են գովազդային էկրաններ եւ բջջային հեռախոսներ
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի արշավը` քաղաքի կենտրոնական փողոցները գովազդային վահանակներից մաքրելու գործընթացը, ունի անձնական դրդապատճառներ:
Քաղաքապետի փեսան գովազդային էկրաններ է ներկրում, եւ տեղադրելու է այդ վահանակների տեղում: Արդյունքում Նուշիկյան ասոցիացիան 170 հազար ԱՄՆ դոլարի, իսկ Գուրգեն Արսենյանը` 110 հազարի չափով նյութական վնաս են կրել ու դիմել դատարան:
Թերթի մեկ այլ տեղեկությամբ` ՕԵԿ-ը նախընտրական քարոզարշավի շրջանակներում սկսել է ընտրակաշառք բաժանել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում` բջջային հեռախոսներ` իրենց քարտերով: Թերթը գրում է, որ այս կոմբինատը մինչեւ հիմա չկուսակցականացված ընկերության համբավ ուներ: