Երկրագնդի բնակչության մեկ երրորդ մասն «օն-լայն է ». Զեկույց
Աշխարհի մոտ 7 միլիարդ բնակչության մեկ երրորդ մասն այսօր օգտվում է ինտերնետից: Այս մասին ասված է Միջազգային Հեռահաղորդակցման Միության (ITU) տարեկան հաշվետվությունում: Նշվում է, որ ինտերնետից օգտվողների մոտ 45 տոկոսը 25 տարեկանից ցածր է:
2006 թ-ից մինչ 2011 թ-ը համացանցից օգտվողների թվով զգալի առաջընթաց են արձանագրել զարգացող երկրները: Մասնավորապես, նշված է, թե միայն Չինաստանում ինտերնետից օգտվողների թիվը կազմում է երկրագնդի բոլոր օգտվողների 25 և զարգացող երկրների` 37 տոկոսը:
Զեկույցում նշվում է նաև, թե երկրագնդի մոտ 65 տոկոսը դեռևս չի օգտվում համացանցից, ինչը, այնուհանդերձ, տեղեկատվական տեխնոլոգիաների արագ տարածման պարագայում կտրուկ նվազման միտումներ է դրսևորում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին