Լուկաշենկո.Անվերահսկելիությունը սոցցանցերում չարիք է, որի դեմ սովորել ենք պայքարել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում կայացած ՀԱՊԿ-ի խորհրդարանական վերհաժողովի խորհրդի նիստի ժամանակ խորհուրդ է տվել կառույցի անդամ երկրներին համակարգել Մինսկի հետ սոցիալական ցանցերում «երկրի իրավիճակն ապակայունացնելու փորձերի» դեմ պայքարի հարցում: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Այսօր տեղեկատվական տարածությունը օգտագործվում է այս կամ այն երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով» - ասել է Բելառուսի նախագահը` հիշեցնելով արաբական գարուն ապրած երկրների փորձը:
Լուկաշենկոն, այնուհանդերձ, նշել է, թե իրենք սովորել են այդ «չարիքի դեմ պայքարելու ձևերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է