Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթեց Հնդկաստանի թիմին
Հայաստանի շախմատի մինչև 16 տարեկանների պատանեկան հավաքականը թուրքական Իզմիթ քաղաքում շարունակվող համաշխարհային Օլիմպիադայի 3-րդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ Հնդկաստանի թիմի նկատմամբ: Կարեն Գրիգորյանը պարտության մատնեց Գրովերին, Հովհաննես Գաբուզյանը` Գիրիշին, Տիգրան Հարությունյանը` Անտոնիոյին, իսկ Արման Միքայելյանը զիջեց Պրինցին:
Այսպիսով` 3-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ընդհանուր` 10,5-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեկնարկային 3 տուրում հաղթանակներ են տոնել նաև Վրաստանի ու Ադրբեջանի պատանեկան թիմերը, սակայն նրանք համապատասխանաբար 10 և 9 միավորով զբաղեցնում են 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Ավելացնենք, որ 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Վրաստանի պատանեկան ընտրանին է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան