Հայաստանի հավաքականները նախապատրաստվում են
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները, պատրաստվելով նոյեմբերի 2-ին Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում սկսվելիք Եվրոպայի թիմային առաջնությանը, այս օրերին հավաք են անցկացնում Դիլիջանում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Տղամարդկանց թիմի կազմում են Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը (մարզիչ` Արշակ Պետրոսյան): Իսկ կանանց հավաքականում ընդգրկվել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Նելլի Աղինյանը (մարզիչ` Արթուր Չիբուխչյան):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում