«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքն ավելացել է
Այսօր «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքը կազմում է 51 212.7 դրամ: Այն 1.55% - ով բարձր է 12.10.11-ի զամբյուղի արժեքից (50,432.2 դր):
«Զամբյուղի արժեքի վրա մեծ ազդեցություն ունի ապրանքների սեզոնայնությունը, որոնց գների զսպումը հնարավոր է դառնում շնորհիվ մատակարարների հետ բանակցությունների` ակցիաների կազմակերպման միջոցով»,- նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանը` հավելելով, որ մյուս կարևոր գործոններից համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գների անկայունությունն է, քանի որ զամբյուղում ներառված ապրանքների մեծ մասը ներմուծվում է արտերկրից: Արդյունքում, զամբյուղի գինն իջեցնել կամ թանկացումները կանխարգելել շատ դեպքերում հնարավոր է դառնում շնորհիվ ցանցի կողմից նվազագույն առևտրային վերադրի սահմանման:
Այս փուլում զամբյուղում ներառված ապրանքներից մատակարարի կողմից թանկացվել են հետևյալ ապրանքների գները. ձուկ` 150 դր, խոզի միս` 100 դր, հավի բուդ` 30 դր, բաստուրմա` 60 դր, նրբերշիկ` 100 դր, երշիկ` 150 դր և խոզապուխտ` 200 դր, իսկ սեզոնայնության հետևանքով կարտոֆիլ` 40 դր, լոլիկ` 45 դր, տանձ` 300 դր, դեղձ` 150 դր, պղպեղ` 90 դր, խնձոր` 50 դր, գազար` 40 դր, սեխ` 25 դր, սմբուկ` 100 դր և ձմերուկ` 35 դր:
Միևնույն ժամանակ բանակցությունների և ցանցի կողմից իրականացվող ակցիաների արդյունքում իջեցվել են հետևյալ ապրանքների գները` կիտրոն 100 դր, սունկ` 50 դր, լվացքի փոշի` 65 դր, լոբի` 30 դր, սխտոր` 200 դր, նարինջ` 90 դր, վարունգ` 50 դր, արքայանարինջ` 100 դր, կանաչ սոխ` 40 դր, մանդարին` 100 դր, նուռ` 100 դր, ծաղկակաղամբ` 130 դր և խաշ` 400 դր:
Նշենք, որ «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ում ներառված են առաջին անհրաժեշտության 180 ապրանք, որոնց վրա սահմանվել է նվազագույն առևտրային վերադիր: Ապրանքները վերցվել են Սպառողական Գների Ինդեքսում (ՍԳԻ) ընդգրկված ապրանքների ցանկից, իսկ ապրանքների կշռի բաշխվածության համար հիմք է հանդիսացել այդ ապրանքների համապատասխան սպառումը ՍԹԱՐ ցանցում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա