ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսեց հաշիվների հեռակառավարման նոր SMS բանկինգ ծառայությունը
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է SMS բանկինգ ծառայությունը ֆիզիկական անձանց համար: Այսուհետև Բանկի բոլոր ֆիզիկական անձինք` հաշվետեր հաճախորդները, որոնք միացել են SMS բանկինգ ծառայությանը, ունեն բացառիկ հնարավորություն վերահսկելու իրենց բանկային, քարտային, ավանդային և վարկային հաշիվները` Բանկի կողմից իրենց հեռախոսահամարներին ուղարկվող SMS հաղորդագրությունների միջոցով, ինչպես նաև կատարել հարցումներ` քարտին վերաբերող մի շարք հարցերով: SMS բանկինգ ծառայության միացումը կատարվում է անվճար:
Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Ներկայիս արագընթաց զարգացող շուկայական հարաբերություններում ժամանակի հրամայականն է դարձել առօրյա բանկային գործառնություններում արդի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը: ՎՏԲ-Հայաստան Բանկը, կարևորելով հաճախորդների սպասարկման գործընթացների արդյունավետության բարձրացումը և հաճախորդներին նորագույն բանկային ծառայությունների տրամադրումը, մշտապես հետամուտ է Բանկում հաշիվների հեռակառավարման համակարգերի ներդրմանն ու գործարկմանը: SMS բանկինգ ծառայության ներդրումը հերթական քայլն է այդ ուղղությամբ»,-բացատրել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվյսաննիկովը:
SMS բանկինգ ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով Բանկի պաշտոնական կայք, կամ զանգահարելով միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին